Միակ հարցը կայանում է նրանում, թե հավատո՞ւմ եք դրան:
Ես վստահ եմ, որ հրեշտակները հայտնվում են մեզ նաև «սովորական մարդկանց» տեսքով, ովքեր շրջում են մեր մեջ, հայտնվում մեր կյանքում, անում և ասում բոլորովին անհավանական բաներ:
Միգուցե սա հասարակ երևակայություն է, բայց ես գտնում եմ, որ աշխարհում երևակայությունը իր տեղն ունի: Բացի դրանից, ամեն ինչ կախված է, թե ինչպես ես նայում երևույթներին: Աստված «Զրույցեր Աստծո հետ…»-ում ասաց. «Ես ոչ մեկին չեմ ուղարկել քեզ մոտ, բացի հրեշտակներից»:
Դա նշանակում է, որ յուրաքանչյուրը՝ հրեշտակ է: Բոլոր նրանք ուղարկված են Աստծո կողմից, բոլորն էլ եկել են ձեր կյանք որոշակի առաքելությամբ: Միգուցե այդ «առաքելությունը» հայտնի է միայն հոգու մակարդակով, բայց այդ մակարդակում դա հայտնի է երկուսիդ էլ:
Զարմացա՞ծ եք:
Մտորեք այդ մասին:
Դուք հրեշտակ եք ինչ-որ մեկի կյանքում:
Միակ հարցը կայանում է նրանում, թե հավատո՞ւմ եք դրան:
Որոշ մարդկանց նմանատիպ զրույցների իմաստը «տեղ է հասնում» միանգամից: Մյուսները… դե, մյուսները մի փոքր կամակոր են և նրանք ամեն ինչ մի փոքր ուշ են հասկանում:
Նիլ Դոնալդ Ուոլշ