fbpx

Ինչպիսին է իսկական մայրիշխանությունը: Կյանքը այս «կանացի» ցեղում ուղղակի զարմացնում է

Ծաղկող ֆեմինիզմի դարաշրջանում կանայք այնուամենայնիվ զիջում են դիրքերը: Նախկինի պես, գլխավոր դիրքում գտնվող տղամարդիկ են զբաղված ծանր աշխատանքով նաև հիմնականում պետության գլուխներն են: Բայց չինական մոսո ցեղում ամեն ինչ այլ կերպ է: Այդ ցեղի տղամարդիկ գիտեն, որ իրենց միության մեջ գլխավորը՝ կանայք են և չեն համարձակվում ընդիմանալ:

Ցեղախումբը բնակվում է Յունան հարավարևմտյան նահանգում և այնտեղի բնակչությունը արդեն 2000 տարի հետևում է մայրիշխանությանը: Ներկա պահին այդ ցեղախմբի քանակը հաշվարկվում են մոտ 40 000 մարդ: Դա Չինաստանի միակ այդպիսի բնակավայրն է: Այն ունի նաև ոչ պաշտոնական անուն՝ քույրերի թագավորություն:

Ցեղի հիմնական աշխատանքները կատարում են կանայք: Նրանք պահում են անասուններին, զբաղվում են որսորդությամբ, մշակում են հողը, որոշում են հասարակական հարցեր: Ոմանք նաև ուսանում են զինվորական գործ: Իսկ ինչո՞վ են այստեղ զբաղված տղամարդիկ: Նրանք աշխատում են առևտրի, արհեստի և ծառայությունների մատուցման ոլորտներում: Վերաբերմունքը նրանց համապատասխան է՝ ինչպես թույլ սեռին:

Հաճախ տղամարդիկ ժամանակ են անցկացնում չինական շաշկիի առաջ և ոչ մի ամոթ չեն զգում իրենց վարած կյանքի համար: Այդպիսին է կարգը:

Ինչ վերաբերում է սիրո և ամուսնության հարցերին՝ բնականաբար այս ցեղում ամեն ինչ այլ կերպ է: Կինը ընտրում է իրեն դուր եկած տղամարդուն (նրան անվանում են «ա-սյա»), բայց եթե տղամարդը չկատարի կնոջ ուզածները, կինը կարող է հրաժարվել նրանից՝ երբ ցանկանա:

Արգելված չէ ունենալ մի անգամից մի քանի «ա-սյա», բայց դա տեղի է ունենում շատ հազվադեպ, քանի որ մոսո-կանանց մոտ լավ է զարգացած արդարության զգացողությունը: «Պետք է, որ բոլորին ամեն ինչ հերիքի»:

Որպես այդպիսին մոսոների մոտ ամուսնություններ չեն լինում: Դուք կզարմանաք, բայց երեխաները նույնիսկ չեն էլ հետաքրքրվում ով է նրանց հայրը: Իսկ մայր կարելի է անվանել մոսոի յուրաքանչյուր կնոջ:

Աղջկա ծնունդը՝ իսկական տոն է: Համարվում է, որ այդ կնոջը աստվածներն են օրհնել: Իսկ ահա տղաներին վերաբերվում են բավական սառը:

Ցեղի որոշ կանայք արտահայտվում են, որ սկզբունքորեն տղամարդիկ իրենց պետք չեն: Նրանք մեկ ֆունկցիա ունեն՝ երեխա բեղմնավորել:

Մոսո ցեղը վառ օրինակն է այն բանի, թե ինչպիսին կլիներ աշխարհը, եթե կանայք գտնվեին ղեկին:  Իսկ դուք կցանկանայի՞ք, որ մեր երկրում էլ տիրեր մայրիշխանություն: Կիսվեք կարծիքներով:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Ինչպիսին է իսկական մայրիշխանությունը: Կյանքը այս «կանացի» ցեղում ուղղակի զարմացնում է
Աշխարհագրության ԹԵՍՏ. Դժվար հարցերով ստուգողական նրանց համար, ովքեր կարծում են, որ հասկանում են աշխարհագրությունից