fbpx

Դուբայի ոստիկանական ավտոմեքենաները հայտնվել են Գինեսի ռեկորդների Գրքում

Հիպերքառերը, որոնցով երթևեկում են օրենքի պահապանները, ունակ են արագանալ մինչև 407 կմ/ժ։

Bugatti Veyron-ը, որով երթևեկում են Դուբայի իրավապահ մարմինները, պաշտոնապես ճանաչվել են աշխարհի ամենարագընթաց ոստիկանական ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է CNN-ը, օրենքի պահապանները ստացել են համապատասխան վկայական Գինեսի ռեկորդների Գրքից։

Ֆրանսիական ավտոընկերության հիպերքառը ունակ է արագանալ մինչև 407 կմ/ժ, ինչի շնորհիվ Դուբայի ոստիկանությունը կարողացել է անցնել Իտալիայի ոստիկանությանը, որոնց ավտոպարկում կա Lamborghini Gallardo LP560-4, որի առավելագույն արագությունն է՝ 370 կմ/ժ։

Սակայն, ինչպես նշում է CNN-ը, Դուբայի ոստիկանությունը այս ավտոմեքենաները չի օգտագործում հանցագործներին հետապնդելու համար։ Bugatti Veyron-ը շրջում է զբոսաշրջային հատվածներով, գրավելով իր վրա զբոսաշրջիկների ուշադրությունը։

– Մենք չենք փորձում ուղղակի ցուցադրել մեր ավտոմեքենան։ Մենք փորձում ենք ցույց տալ զբոսաշրջիկներին, թե որքան բարեհամբույր է Դուբայի ոստիկանությունը, – պարզաբանում է ԱՄԷ-ի ամենամեծ քաղաքի իրավապահ մարմինների ներկայացուցիչ, սուլթան Ալ Մարրին։

Նրա խոսքերով, անցորդները հաճախ հումորով խնդրում են ոստիկաններին, որպեսզի վերջիններս իրենց ձերբակալեն, որպեսզի հնարավորություն ունենան կյանքում թեկուզ մեկ անգամ երթևեկել այս թանկարժեք ավտոմեքենայով։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Դուբայի ոստիկանական ավտոմեքենաները հայտնվել են Գինեսի ռեկորդների Գրքում
5 օգտակար կայքեր նրանց համար, ովքեր ուզում են պրոֆեսիոնալ լուսանկարել սովորել