Գլխավոր ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Աշխարհում առաջին «պետությունը ջրի վրա» կհայտնվի 2022 թվականին։ Եվ այն կլինի բացարձակ...

Աշխարհում առաջին «պետությունը ջրի վրա» կհայտնվի 2022 թվականին։ Եվ այն կլինի բացարձակ ազատ

Իր իշխանությամբ և փոխարժեքով…

Արդեն 2022 թվականին Խաղաղ օվկիանոսում ի հայտ կգա առաջին անկախ, լողացող պետությունը։ Այն կապրի առանց որևէ իշխանությունների և կօգտվի սեփական կրիպտոփոխարժեքով՝ Vayron-ով, հայտնում է Daily Mail-ը։

Նախագիծը նախատեսում է կղզի-պետության կառույցներ բաղկացած 300 տնից, նաև հյուրանոցներից, ռեստորաններից և գրասենյակներից՝ ոչ հեռու Թաիթի կղզուց։

PayPal-ի հիմնադրի՝ Փիթեր Թիլի կողմից սուբսիդավորվող նախագիծն արժե $50 մլն և իրենից ներկայացնում է պիլոտային ծրագիր։ Այն ստեղծվում է Պոլինեզիայի իշխանությունների հետ գործակընկերության շրջանակներում և աջակցություն է ստացել ակադեմիկոսների, բարեգործների և ներդրողների շարժման կողմից։

Քաղաքագետ, «Լողացող կղզի» նախագծի հետազոտող Նատալի Մեցցա-Գարսիան ասում է.

«Կղզու բնակիչները կլինեն ազատ աշխարհաքաղաքական տատանումներից և առևտրային պրոբլեմներից։ Մի օր երկիրը կարող է ընդունել փախստականների, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները՝ կլիմայի փոփոխության պատճառով։ Մենք կտեսնենք թե ինչպես է աշխատում առաջին կղզին և դրական արդյունքի դեպքում՝ կկառուցենք երկրորդը»։

Կղզու կառուցմանը մասնակցում են Seasteading Institute և Blue Frontiers ոչ կոմերցիոն ընկերությունները։ Թիլի ներդրումային ընկերության հետ միասին նրանք ֆինանսավորում են նախագիծը բարեգործական ներդրումների միջոցով, որոնք կատարել են սեփական թոքենի՝  Vayron-ի օգնությամբ։

Տները նախատեսվում է պատել «կանաչ տանիքով», որոնցում կաճեցվեն բանջարեղեն։ Կառուցման համար կօգտագործվեն տեղի բամբուկը, կոկոսային թելերը և երկրոդային հումքից պատրաստված մետաղ և պլաստիկ։

Այդ ամբողջը միասին իրենից կներկայացնի անկախ պետություն, որը լողում է չեզոք ջրերում։ Կապրի այն սեփական օրենքներով՝ «հասարակությունը քաղաքականությունից ազատելու» նպատակով։

Ահա թե ինչպիսի տեսք է ունենալու այդ ամենը.

1. Մոտավորապես այսպիսի տեսք է ունենալու նոր անկախ պետությունը Խաղաղ օվկիանոսում։

2. Այս նախագիծը հովանավորում է Փիթեր Թիլը և աջակցում են բազմաթիվ ակադեմիկոսներ, բարգործներ և ներդրողներ։

3. Seasteading Institute-ը կկառուցի տներ, հյուրանոցներ, գրասենյակներ և ռեստորաններ, «որպեսզի ազատի մարդկությանը քաղաքականությունից»։

4. Արհեստական կղզին իդեալակայն կներդրվի բնական միջավայր։

5. Կղզու նախագծման ժամանակ հաշվի են առնվել այնպիսի ֆակտորներ, ինչպիսին է օրինակ՝ ալիքների հոսքը, քամին, արևի լույսը և նույնիսկ աստղերի դասավորվածությունը։

6. Այպսիսի տեսք կարող են ունենալ կղզու բնակելի տները։

7. Կղզին հաշվի է առնում ստորջրյա լանդշաֆտը, մակընթացություններն ու տեղատվությունները։ Այսպիսի տեսք կունենա Թաիթիի ափից։

8. Լողացող կղզին կհայտնվի ոչ հեռու Թաիթիից։

9. Նոր երկիրը կլողա չեզոք ջրերում և կապրի սեփական օրենքներով։

10. Ֆրանսիական Պոլինեզիան, որը բաղկացած է 118 կղզուց, շատ հետաքրքրված է այս նախագծով, քանի որ օվկիանոսի մակարդակի բարձրացումը վտանգում է առանց տուն թողնել շատ պոլինեզիացիների։

11. Այս տարի կգրվի օրենքի նախագիծը, և 2019-ին կսկսվեն կառուցման աշխատանքները։ Լողացող կղզիներում կլինեն ջրամշակույթային կենտրոններ, հիվանդանոցներ, հետազոտական ինստիտուտներ և էներգիայի էկոլոգիապես մաքուր աղբյուրներ։

12. Առաջին քաղաքը կկառուցվի 11 ուղղանկյուն և հնգանկյուն հարթակներից, որոնք հնարավոր կլինի տեղաշարժել քաղաքացիների խնդրանքով։

13. Հոլանդացի ինժեներների հաշվարկով՝ հարթակները կունենան 50 մ երկարություն և 50 մ բարձրություն, որպեսզի անվտանգ լինեն մարդկանց և կառույցների համար։

14. Նախագիծը տնտեսապես արադարացված է՝ մեկ հարթակի գինը կկազմի $15 մլն-ից պակաս, ինչը հավասարազոր է Լոնդոնում կամ Նյու Յորքում հողի գնին։

Իսկ դուք կցանականայի՞ք դառնալ այդ երկրի քաղաքացին։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։

Загрузка…

կարդացեք նաև

Զգուշացեք. 9 սովորություն, որոնք գիրացնում են ձեզ, հիվանդությունների պատճառ դառնում

Ավելորդ քաշից ազատվելը բավական բարդ է, և այդ ճանապարհին շատերն են լուրջ սխալներ թույլ տալիս: Այս սովորությունները կարող են ավելորդ քաշի կուտակման, ինչպես նաև առողջական...

Այս Կենդանակերպի նշանները ամուսնությունը համարում են դժոխք և դժվարությամբ են ամուսնանում

Շատերն են երազում ամուսնանալու, երեխաներ ունենալու մասին։ Իսկ կան մարդիկ, որ այդ ամենից խուսափում են։ Ոչ, դա չի նշանակում, որ նրանք երբեք չեն համակերպվի...

Օրվա բաղադրատոմսը. Իմամ բայալդի կամ այլազան։ Ինչպես պատրաստել (տեսանյութ)

Մեր այսօրվա բաղադրատոմսում ներկայացնում ենք ինչպես պատրաստել չափազանց համեղ Իմամ բայալդի կամ ինչպես այլ կերպ են անվանում՝ այլազան։ Բաղադրիչներ սմբուկ -5հատ պղպեղ -5հատ լոլիկ -4հատ ...

«Քարե» սրտով 3 Կենդանակերպի նշան. կարեկցանքի զգացումը նրանց համար օտար է

Կենդանակերպի ոչ բոլոր նշաններն են փափուկ ու նուրբ. ոմանք պատրաստ են ցուցադրել Ձեզ իրենց ճանկերը, իսկ մյուսներն ընդհանրապես անսիրտ և սառն են։ Կարծես Կայի...

ԹԵՍՏ. մեծահասկաներից շատերը չեն կարողանում անցնել դպրոցականների համար կազմված այս թեստը

Դուք Ձեզ համարո՞ւմ եք բազմագիտակ մարդ։ Դե ուրեմն փորձեք անցնել դպրոցականների համար կազմված այս թեստը, որը մեծահասակներից շատերը ուղղակի չեն կարողանում լուծել։ Դե ի՞նչ, փորձե՞նք. Աղբյուրը՝...
-->