fbpx

Գոհարիկի աղավնին

Փոքր քույրս այնպիսի տողեր է գրում, որ մարմինս երբեմն ուղղակի փշաքաղվում է: Գրելուց էլ ըստ իս շատ գեղեցիկ է գրում ու ամենակարևորը՝ շատ խորը: Ահա ներկայացնում եմ նրա այս վերջերս արած գրառումներից, որը գողանում եմ իր ֆեյսբուքյան էջից: Ինքը տեղյակ չէ. :)

Արթնացավ կրկին ճերմակ աղավնին փոքրիկ աշխարհում իմ անիրական: Ձեռքիցս բռնեց ու վեր թռցրեց ինձ քաղաքներով իմ այդ աշխարհի: Անցանք քաղաքով Երազանքների, թռանք վրայով Գունառատ հույսի, հիացանք լույսով քաղաք Ժպիտի, բացեցինք դուռը ամպերից կերտված ու մտանք քաղաքն Երջանիկների: Տեսանք ամեն բան, որ անմահ է ու չկա ոչ մի տեղ, տեսանք ամեն բան, որ չկա այստեղ, այստեղ՝ ներքևում…

Թռանք ու եկանք ես ու աղավնիս….

2012 © Գոհար Հակոբյան 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 2.33 из 5 )
MediaMag
Գոհարիկի աղավնին
10 ամենապահանջված մասնագիտությունները