fbpx

Աշխարհի ամենաթանկարժեք մետաղադրամը

«Երկակի ոսկե արծիվը»՝ համարվում է աշխարհի ամենաթանկարժեք մետաղադրամը, որը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։

Մետաղադրամը՝ 20 ԱՄՆ դոլլար նոմինալով, արտադրվել է ԱՄՆ-ում, 1850-1933թթ. ժամանակահատվածում։

1850թ. ամերիկյան բանկը ստեղծում է 445 000 մետաղադրամից բաղկացած հավաքածու։ Որոշ ժամանակ անց, «Double Gold Eagle» անվանումով մետաղադրամները սկսեցին գնել նոմինալից երկու անգամ բարձր արժեքով։ Այդպիսի փոփոխությունները տեղի ունեցան շնորհիվ ուժի մեջ մտած արժույթային գործողությունների մասին օրենքի։

tS3o398rSZaL77eErRoLGHQSTld6nO

Մետաղադրամների մեծ մասը որոշվեց հալեցնել ոսկու ձուլակտորների, սակայն դրանց որոշ մասը այնուամենայնիվ պահպանվեց։ Որոշ ժամանակ անց, 2 մետաղադրամ պահպանման հանձնվեց Ազգային դրամագիտական թանգարան։ Այդ հավաքածուն գտնվում է Smithsonian ինստիտուտի տարածքում։

Մետաղադրամների «ճակատագիրը»

Մասնագետներն այսօր չեն կարողանում հստակ ասել, թե քանի օրինակ «Երկակի ոսկե արծիվ» է պահպանվել։ Կարծիք կա, որ անփոփոխ պահպանվել է ընդամենը 20 մետաղադրամ, որից 12-ը ձեռք է բերել Իզրաել Սվիֆթ անունով մի ոսկերիչ։

Երկար բանակցություններից հետո, ոսկերիչը 9 մետաղադրամ վաճառեց կոլեկցիոներներին՝ տարբեր երկրներից։ Այդ կոլեկցիոներների թվում էր նաև Եգիպտոսի թագավորը։

Թանկարժեք մետաղադրամների իրացումը չէր կարող ուշադրություն չգրավել հատուկ ծառայությունների կողմից։ Եվ շնորհիվ այդ հատուկ ծառայությունների, մետաղադրամները ավելի քան 45 տարի թաքցված էին ժողովրդի աչքից։

1991թ. Նյու Յորք է այցելում Սթիվեն Ֆ. անունով մի մարդ, ում մոտ գտնվում էր այսպիսի մի մետաղադրամ։ Այն, թե ինչպես է այս կոլեկցիոն իրը հայտնվել նրա ձեռքում՝ անհայտ է։ Արդյունքում ոսկե մետաղադրամը առգրավվում է։

lBRvP3wx5pV4o6BBbxpQPaIk2ztX6d

Երկար ժամանակ, օրենքը չէր կարողանում հստակեցնել «Երկակի ոսկե արծվի» իրական տիրոջը։ Աշխարհի ամենաթանկարժեք մետաղադրամի սեփականության իրավունք էին ներկայացրել ընդամենը երկու հոգի՝ Սթիվեն Ֆ.-ն և Ամերիկյան մի դրամատուն։

Արդյունքում, դատարանը որոշում է մետաղադրամները հանել աճուրդի և վաճառել։ Վաճառքից ստացված ամբողջ գումարը՝ 70 590 020 դոլար, հավասարապես բաժանվեց սեփականության իրավունք ներկայացրած անձանց միջև։

Այսօր ԱՄՆ պետական պահոցներում պահպանվում է ավելի քան 10 «Double Gold Eagle» մետաղադրամ։ Մուտքը դրանց մոտ արգելված է և ընդամենը որոշ դեպքերում իշխանությունները կարող են դրանք ցուցադրել ժողովրդին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Աշխարհի ամենաթանկարժեք մետաղադրամը
Հավերժ ապրող կենդանիներ և բույսեր