fbpx

15 փաստ աչքերի մասին

Մենք ամեն օր անխնա ծանրաբեռնում ենք մեր աչքերը՝ նստած մոնիտորների առջև: Եվ շատ քչերն են մտածում, որ աչքերը դա յուրատեսակ՝ ունիկալ օրգան է, որի մասին նույնիսկ գիտությունը շատ քիչ բան գիտի:

Առաջարկում ենք մի քանի հետաքրքրաշարժ փաստ աչքերի մասին.

  1. Շագանակագույն աչքերը իրականում կապույտ են՝ շագանակագույն պիգմենտի տակ: Նույնիսկ գոյություն ունի լազերային պրոցեդուրա, որը թույլ է տալիս ընդմիշտ վերածել շագանակագույն աչքերը կապույտի:
  2. Աչքի բիբերը լայնանում են 45%, երբ մենք տեսնում ենք նրան՝ ում սիրում ենք:
  3. Դուք երբեք չեք կարող փռշտալ բաց աչքերով:
  4. Մեր աչքերը կարող են տարբերել գորշ գույնի ավելի քան 500 երանգ:
  5. Յուրաքանչյուր աչք պարունակում է 107 միլիոն բջիջ, և դրանք բոլորն էլ լույսի հանդեպ զգայուն են:
  6. Յուրաքանչյուր 12-րդ տղամարդ դալտոնիկ է:
  7. Յուրաքանչյուր աչք ունակ է ընկալել սպեկտրի ընդամենը 3 գույն՝ կարմիր, կանաչ և կապույտ: Մնացած գույները այս գույների համադրումն են:
  8. Մեր մարմնի բոլոր մկաններից ամենաակտիվը աչքի մկաններն են:
  9. Ձեր աչքերը ձեր ծննդյան օրից մնում են անփոփոխ, իսկ ականջներն ու քիթը շարունակում են աճել:
  10. Միջինում, ամբողջ կյանքում մենք տեսնում ենք մոտավորապես 24 միլիոն տարբեր պատկերներ:
  11. Պատկերները, որոնք աչքը ուղարկում է մեր գլխուղեղ՝ իրականում շրջված են:
  12. Աչքերը ծանրաբեռնում են ուղեղը բոլոր օրգաններից շատ:
  13. Ամեն մի թարթիչ ապրում է 5 ամիս:
  14. Շիզոֆրենիան կարելի է ախտորոշել 98,3% ճշտությամբ, աչքերի շարժման պարզ թեստի օգնությամբ:
  15. Գոյություն ունեն մարդու աչքի համար չափազանց բարդ գույներ: Դրանց անվանում են՝ «անհնարին գույներ»:

Աղբյուրը Adme.ru

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
15 փաստ աչքերի մասին
Կյանքի 7 հիմնական կանոնները