Վեպը հրատարակվել է 1890թ-ին։ Սա հեղինակի միակ հրատարակված գործն է և աշխարհում ամենաընթերցված գրքերից մեկը։ Գրքի հերոսը երիտասարդ, շատ գեղեցիկ Դորիան Գրեյն է, որը ընկնելով լորդ Հենրիի չար և համարձակ ազդեցության տակ, շեղվում է կյանքի ճիշտ ուղուց։
Եթե տհաճ է, որ մարդու մասին շատ են խոսում, ապա ավելի վատ է, երբ բոլորովին չեն խոսում։
Շատ ավելի անվտանգ է ուրիշներից ոչնչով չտարբերվել։
Խիղճն ու վախը նույն բանն են։ Խիղճը վախի պաշտոնական անվանումն է։
Սիրել բոլորին, նշանակում է անտարբեր լինել բոլորի նկատմամբ։
Ովքեր սիրո մեջ հավատարիմ են, նրանց հասանելի է միայն սիրո սովորական էությունը։ Իսկ սիրո ողբերգությունը ճանաչում են միայն նրանք, ովքեր դավաճանում են։
Կյանքի նպատակը ինքնաարտահայտումն է։ Դրսևորել իր իսկ էությունը ամբողջապես. ահա թե ինչու ենք մենք ապրում։
Հասարակական կարծիքի հանդեպ սարսափը բարոյականության հիմքն է։
Յուրաքանչյուր ցանկություն, որ մենք խեղդում ենք մեր մեջ, թափառում է մեր հոգում և թունավորում մեզ։
Երիտասարդները փորձում են հավատարիմ մնալ, չեն կարողանում, ծերերը փորձում են դավաճանել` ի վիճակի չեն։
Սիրահարվածությունը սկսվում է նրանից, երբ մարդ սկսում է խաբել ինքն իրեն, իսկ վերջանում է նրանով, որ խաբում է ուրիշին։
Որոշ մարդիկ մեծ սիրով ուրիշին են տալիս այն, ինչն իրենց է պետք։
Կանայք միշտ պաշտպանվում են հարձակումներով, և այդ հարձակումները վերջանում են անհասկանալի հանձնվելով։
Մանկության տարիներին երեխաները սիրում են իրենց ծնողներին, բայց երբ մեծանում են, քննադատում են նրանց։
Ամուսնության գլխավոր չարիքն այն է, որ նա ոչնչացնում է մարդու եսասիրությունը, իսկ ոչ եսասեր մարդիկ անգույն են, նրանք զուրկ են անհատականությունից։
Աշխարհում միանգամայն ճիշտ ոչինչ չկա։
Մարդն ընդունակ է կործանել սեփական հոգին։
Մարդ պետք է կլանի կյանքի գույները, բայց երբեք չպետք է հիշի մանրամասները։ Մանրամասնությունները միշտ տափակ են։
Անցյալը կարելի է ջնջել զղջումով, հրաժարումով, կամ մոռացումով, իսկ ապագան անխուսափելի է։
Եթե ներումն անկարելի է, մոռացումն է հնարավոր։
Կյանքը չափազանց կարճ է, որ ուսերիդ կրես նաև ուրիշի սխալ ծանրությունը։
Հաջողությունը տրված է ուժեղին, իսկ ձախորդությունը նետված է թույլին։
Հրապարակման ներկայացրեց՝ Սիլվա Ներսիսյանը
[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]