fbpx

Գոտհոլդ Լեսինգ – Արձակ առակներ: Օրփեոսը

Արխանգելոյի բլոգը այսուհետ ժամանակ առ ժամանակ ձեզ կներկայացնի Գոտհոլդ Լեսինգի արձակ առակները:

[notice]Գոտհոլդ ԼեսինգԳոտհոլդ Լեսինգ. գերմանացի նշանավոր բանաստեղծ, դրամատուրգ, հրապարակախոս, արվեստաբան մտածող: Գերմանական դասական գրականության հիմնադիրներից մեկը:[/notice]

Օրփեոսը

ՕրփեոսՕրփեոսը, ինչպես պատմում են, իջավ դժողք՝ կնոջը փնտրելու: Ուրիշ էլ որտե՞ղ փնտրել կնոջը, եթե ոչ դժողքում:

Ասում են, նա դժողք է իջել երգելով: Ես դրան բոլորովին էլ չեմ կասկածում: Խեղճն այնքան մենակ էր մնացել ու տառապել, որ շատ էր ուզում զվարճանալ ու երգել կնոջ հետ:

Լեռները, գետերն ու քարերը լուռ ականջ էին դնում նրա երգերին: Եվ եթե անգամ նա մի քիչ ավելի վատ երգեր, միևնույն է՝ կլսեին նրան:

Երբ նա տեղ հասավ և հայտնեց իր միտքը, մեռյալները շատ զայրացան, քանզի ո՞վ էր տեսել այդքան հիմար ամուսին:

Ի վերջո նրա երգը այնքան հուզեց ստվերների թագավորությանը, որ նրան վերադարձրեցին իր կնոջը:

Եվ դա ավելի շատ պատիժ էր, քան վարձատրություն:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Գոտհոլդ Լեսինգ – Արձակ առակներ: Օրփեոսը
6 գիտական ​​փաստ այն մասին, թե ինչու են նոյեմբերին ծնված երեխաները առանձնահատուկ