Հնդկացի Յակի ցեղի հայտնի շամանի մեջբերումները.
Գործիր այնպես, կարծես դա երազ է: Գործիր խիզախ և մի փնտրիր արդարացումներ:
Չափից շատ մի բացատրիր: Երբ դու բացատրում ես, թե ինչու չես կարող անել այս կամ այն բանը, իրականում դու ներողություն ես խնդրում սեփական թերությունների համար, հուսալով, որ լսողները բարի կգտնվեն քո հանդեպ և կներեն:
Կյանքից առավելագույնը քաղելու համար՝ մարդը պետք է կարողանա փոխվել: Ամենադժվար բանը՝ մտադրվել փոխվելն է:
Ես երբեք, ոչ մեկի վրա չեմ բարկանում: Ոչ մի մարդ չի կարող անել այնպիսի բան, որ արժանանա իմ այդպիսի վերաբերմունքին: Մարդկանց վրա բարկանում ես, երբ զգում ես, որ նրանց արարքները կարևոր են: Ոչ մի նման բան ես վաղուց չեմ զգում:
Դու միշտ պետք է հիշես, որ ճանապարհը՝ ուղղակի ճանապարհ է: Եթե դու զգում ես, որ չպետք է անցնեիր նրանով՝ լքիր այն:
Դու այժմ չես կարող հասկանալ ինձ՝ քո ինչպես տեսնում ես, այնպես էլ մտածելու սովորության պատճառով:
Եթե քեզ դուր չի գալիս այն, ինչ ստանում ես՝ փոխիր այն, ինչ տալիս ես:
Մարդկանց մեծամասնության գլխավոր խոչընդոտը՝ ներքին երկխոսությունն է: Երբ մարդը սովորում է կանգնեցնել այն՝ ամեն ինչ դառնում է հնարավոր: Ամենաանհավանական նախագծերը դառնում են իրականանալի:
Մարդիկ, որպես օրենք, իրենց հաշվետվություն չեն տալիս, որ յուրաքանչյուր պահին կարող են իրենց կյանքից դուրս շպրտել ինչ պատահի: Յուրաքանչյուր պահի: Ակնթարթորեն:
Միակ իրական իմաստուն խորհրդատուն, որ մենք ունենք՝ մահն է: Ամեն անգամ, երբ զգում ես, որ ամեն ինչ վատ է դասավորվում և դու տապալման եզրին ես, թեքվիր աջ և հարցրու քո մահվանից՝ այդպե՞ս է արդյոք:
Ամեն ոք գնում է իր ճանապարհով: Եթե գնում ես հաճույքով՝ նշանակում է դա քո ճանապարն է: Եթե դու վատ ես զգում՝ յուրաքանչյուր պահի կարող ես փոխել ճանապարհդ՝ որքան էլ հեռուն գնացած չլինես: Եվ ճիշտը դա կլինի:
Մեզ հարկավոր է մեր ամբողջ ժամանակն ու էներգիան, որպեսզի կարողանանաք հաղթահարել մեր միջի ապուշությունը:
Ամբողջ ֆոկուսը նրանում է, թե ինչի վրա կողմնորոշվել… Մեզնից յուրաքանչյուրը ինքն է իրեն կամ դժբախտ, կամ էլ ուժեղ դարձնում: Աշխատանքի ծավալը, որն հարկավոր է և՛ առաջինի, և՛ երկրորդի համար՝ միևնույնն է:
Գիտելիքի մարդ լինելու համար պետք է լինել մարտիկ, այլ ոչ թե նվնվան երեխա: Պայքարել, չհանձնվել, չբողոքել, չնահանջել, պայքարել այնքան, մինչև չտեսնես: Եվ այդ ամենը միայն այն բանի համար, որպեսզի հասկանալ, որ աշխարհում չկա ոչինչ, որ նշանակություն ունենա:
Այն, ինչ դու անում ես ներկա պահին, շատ հավանական է, որ կարող է քո վերջին արարքը լինի Երկրի վրա: Աշխարհում չկա մի այնպիսի ուժ, որը կերաշխավորի, որ դու կապրես թեկուզ ևս մեկ րոպե:
Դոն Խուան (Կարլոս Կաստանեդայի գրքերի շարքից)