Հղի կնոջ արգանդում խոսում են են երկու դեռ չծնված երեխաներ: Երեխաներից մեկը հավատացյալ է, իսկ մյուսը ոչ..
Մի անգամ անհավատ երեխան հարցնում է եղբորը.
– Դու հավատո՞ւմ ես, որ գոյություն ունի կյանք ծնունդից հետո:
– Այո, իհարկե, բոլորին հասկանալի է, որ կյանք ծնունդից հետո գոյություն ունի: Մենք այստեղ ենք նրա համար, որպեսզի դառնանք ավելի ուժեղ և պատրաստ հաջորդ կյանքի համար:
– Հիմարություն, ոչ մի կյանք չի կարող գոյություն ունենալ ծնունդից հետո, դու կարո՞ղ ես քեզ պատկերացնել ինչպիսի տեսք կունենա այդպիսի կյանքը, – ընդիմանում է անհավատը:
Հավատացյալը պատասխանում է.
– Ես մանրամասներ չգիտեմ, սակայն հավատում եմ, որ այնտեղ շատ լուսավոր կլինի և մենք շատ հնարավոր է կկարողանանք քայլել, սնվել մեր իսկ բերանով:
– Ինչ հիմարություն, – բացականչում է անհավատը., -հնարավոր չէ ինքնուրույն քայլել, և սնվել բերանով: Դա ընդհանրապես շատ ծիծաղելի է: Մենք պորտալար ունենք, որն էլ մեզ կերակրում է: Գիտե՞ս, ես ուզում եմ քեզ ասել, որ հնարավոր չէ ծնունդից հետո կյանքի գոյությունը, որովհետև մեր կյանքը պորտալար է, այն տեղից արդեն շատ կարճ է:
– Իսկ ես վստահ եմ, որ այն հնարավոր է: Ուղղակի ամեն ինչ կլինի մի փոքր ուրիշ կերպ: Դա հնարավոր է պատկերացնել:
Անհավատը նորից ընդիմանում է.
– Բայց չէ՞ որ այնտեղից երբեք ոչ մեկ չի վերադարձել: Կյանքը ուղղակի դադարում է ծնունդից հետո: Ու ընդհանրապես կյանքը դա մի մեծ տառապանք է մթության մեջ:
– Ոչ, ոչ, ես հստակ չգիտեմ ինչպիսի տեսք կունենա կյանքը ծնունդից հետո, բայց հաստատ մենք կտեսնենք մայրիկին և նա մեր մասին հոգ կտանի:
– Մայրիկի՞ն, դու հավատում ես մայրիկի գոյությա՞նը և որտե՞ղ է նա գտնվում:
– Նա ամենուր է, մեր շուրջը: Մենք նրա մեջ ենք և ի շնորհիվ նրա մենք շարժվում, զարգանում և ապրում ենք: Առանց նրա մենք գոյություն ունենալ չենք կարող:
– Հիմարություն ու դատարկաբանություն: Ես ոչ մի մայրիկ էլ չեմ տեսել և ակնհայտ է, որ ոչ մի մայրիկ էլ գոյություն չունի, – ասում է անհավատը:
– Չեմ կարող քեզ հետ համաձայնվել: Չէ՞ որ երբեմն երբ լռություն է տիրում՝ հնարավոր է լսել թե ինչպես է նա երգում և ինչպես է նա շոյում մեր աշխարհը: Ես հստակ հավատում եմ, որ մեր իրական կյանքը կսկսի ծնունդից հետո:
ԻՍԿ ԴՈւ ՀԱՎԱՏՈ՞ւՄ ԵՍ:
Առակի ռուսերեն տարբերակը լսեք տեսանյությում: Կարդում է Մարիա Սիտելը.