fbpx

Իմացեք, թե ինչպես են դիմագծերը ազդում ձեր կերպարի վրա՝ շրջապատող մարդկանց աչքերում

Ասում են՝ չի կարելի դատել գրքի մասին ըստ նրա կազմի, կարևոր է պարունակությունը։ Մարդու մասին առաջին տպավորությունը՝ նույնպես ոչ միշտ է որ ճիշտ է լինում։ Բայց ամեն դեպքում դրանք ազդում են հետագա շփման զարգացման վրա։

Mediamag.am-ը կպատմի, թե ո՞ր դիմագծերն են ուրիշների աչքերում որոշում ձեր կերպարը և ինչպես ղեակավարել այդ տպավորությունները։

Գիտնականները վստահ են՝ բոլոր էմոցիաները արտահայտվում են մարդու դեմքին։

Մեր ուղեղը միլիվայրկյանների ընթացքում նույնականացնում է զրուցակցի միկրոարտահայտությունները և հուշում մեզ՝ դո՞ւր է գալիս տվյալ մարդը մեզ, թե՞ ոչ։ Առաջին տպավորությունը հիմնական դեր է խաղում։

Հենց այս պատճառով կարևոր է իմանալ, թե դեմքի ի՞նչ յուրահատկություններն են շրջապատող մարդկանց աչքերում ազդում մեր կերպարի վրա։

18156365-2-4-0-1476703096-1476703105-650-854a2383eb-1-1476783709

Հաջողության հասնելու համար դիմագծերի նշանակությանը նվիրված վերջին հետազոտությունները ապացուցել են, որ առաջնորդի արտաքինով մարդիկ ղեկավար պաշտոն զբաղեցնելու ավելի մեծ հնարավորություններ ունեն։

Ժպիտը ասոցացվում է հուսալիության և գթասրտության հետ։ Աչքերի մեծությունը որոշում է ձեր համակրելիության աստիճանը և նույնիսկ վիզուալ ծերացնում կամ երիտասարդացնում է։

Առնական դիմագծերը համարվում են իշխող մարդու նշան։

18156415-3-2-0-1476703771-1476703780-650-2b1ee078bc-1-1476783709

Որոշ դիմագծեր ցույց են տալիս, թե որքան հուսալի եք։ Ըստ դրանց, մարդիկ ենթագիտակցաբար դատողություն են անում՝ արժե՞ ձեզ վստահել և օրինակ, արժե՞ ձեզ պարտքով գումար տալ։

Ինչպե՞ս հասկանալ, ի՞նչն է շրջապատող մարդկանց աչքերում մեզ դարձնում ազնիվ, կոմպետենտ կամ իշխող։ Առաջին և ամենապարզ նշաններից մեկն այն է, թե ժպտո՞ւմ ենք մենք արդյոք, թե՞ խոժոռվում ենք զրուցակցին պատասխանելիս։

18156515-4-0-1476700842-1476700854-650-499a33d717-1-1476783709

Նոր ծանոթության առաջին տպավորությունները կազմվում են մանր դետալներից։ Հանդիպման ժամանակ մենք ինքնաբերաբար գնահատում ենք դեմքի արտահայտության չնչին փոփոխությունները, ուշադրություն ենք դարձնում ունքերի և այտոսկրերի ձևին։

Մեզ պահանջվում է ընդամենը 40 միլիվարկյան, որպեսզի տպավորություն կազմենք անծանոթի մասին։ Նույնիսկ 3-4 տարեկան երեխաները առաջին հայացքից որոշում են «լա՞վն է» մարդը, թե՞ «վատը»։

Հարցազրույցի ժամանակ կամ ձեր ընտրյալի ծնողների հետ ծանոթանալիս՝ արտաքինը կարող է որոշիչ դեր խաղալ ձեր ճակատագրում։

18156465-5-0-1476701086-1476701099-650-854a2383eb-1-1476783709

Հուսադրող է միայն այն, որ այդ իրավիճակներում մենք միաժամանակ և՛ մեղադրողն ենք, և՛ զոհը։

Մենք սխալմամբ մարդկանց մասին կարծիք ենք կազմում ըստ հագուկապի և ինքներս էլ ըստ արտաքինի ստանում ենք սխալմունքային գնահատական։

Եվ դա է ճշմարտությունը։

Աղբյուրը՝ adme.ru

Թարգմանությունը՝ mediamag.am

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Իմացեք, թե ինչպես են դիմագծերը ազդում ձեր կերպարի վրա՝ շրջապատող մարդկանց աչքերում
Google Drive ամպային ծառայությունը արդեն գործում է