Սմուզին՝ թարմացնող և առույգացնող ըմպելիք է, որն էներգիայով է լիցքավորում ամբողջ օրվա ընթացքում: Սմուզիի տարբերակները չափազանց շատ են: Մենք առաջարկում ենք Ձեզ պատրաստել դեղձաելակային սմուզի:
Բաղադրիչները
- դեղձ – 2 հատ
- բանան – 1/2 հատ
- ելակ – 1 բաժակ (սառեցված)
- աղացած կոճապղպեղ (имбирь ) – 1/4 թ.գ.
- ջուր – 1/2 բաժակ
Պատրաստումը
Բոլոր բաղադրիչները տեղավորեք բլենդերի մեջ և հարեք այնքան, մինչև ստացվի մի ընդհանուր զանգված:
Հրաշալի ամառ ենք մաղթում:
🎥 Նոր տեսանյութ.
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:
Սեղմիր «Like» և ստացիր լավագույն հոդվածները Facebook-ում ↓