Կլինիկական մահը վրա է հասնում, երբ հոգին կազմող քվանտային նյութերը դուրս են գալիս նյարդային համակարգից և մտնում տիեզերքի անսահմանություն, – բացատրում են գիտնականները:
Ըստ քվանտային տեսության, գիտակցությունը դա ուղեղի համակարգչի ծրագիրն է, որը կարող է մնալ նույնիսկ մահվանից հետո, որը և բացատրվում է կլինիկական մահ տարած մարդկանց զգացմունքներով:
ԱՄՆ-ի Արիզոնայի համալսարանի անեստեզիոլոգիայի և հոգեբանության բաժնի պատվավոր պրոֆեսոր, դոկտոր Ստյուրատ Համերոֆը որոշեց զարգացնել ժամանակին բրիտանացի ֆիզիկ Ռոջեր Պենրոուզի կողմից առաջարկված տեսությունը: Ըստ այդ տեսության. մեր հոգու էությունը գտնվում է ուղեղի բջիջների մի կառուցվածքում, որը կոչվում է միկրոխողովակներ:
Այն ինչ մենք անվանում ենք գիտակցություն, իրենից ներկայացնում է տիեզերական քվանտային գրավիտացիայի արդյունք: Իր տեսությունը նա անվանեց «Orch OR» (օրկեստրացված օբյեկտային ռեդուկցիա):
Այլ խոսքերով մեր հոգիները՝ դա ոչ միայն ուղեղում նեյրոնների փոխազդեցությունն է: Նրանք տիեզերքի բաղկացուցիչներից են և գոյություն ունեին դեռևս ի սկզբանե:
Այս իդեան շատ մոտ է բուդիզմի և ինդուիզմին, ըստ որոնց գիտակցությունը տիեզերքի անբաժան մասերից մեկն է:
Կլինիկական մահվան վիճակը
Երբ կլինիկական մահ է լինում, միկրոխողովակները կորցնում են իրենց քվանտային վիճակը, բայց նրանց մեջ եղած ինֆորմացիան չի քայքայվում: Այն ուղակի լքում է մարմինը և վերադառնում տիեզերք և բաշխվում այնտեղ:
Եթե հիվանդին վերակենդանացնում են, այդ դեպքում ինֆորմացիան վերադառնում է միկրոխողովակներ: Եթե վերադարձ չկա, ապա վրա է հասնում մահը, իսկ քվանտային ինֆորմացիան կարող է գտնվել մարմնից դուրս, հավերժ՝ հոգու տեսքով:
Կլինիկական և բիոլոգիական մահվան նշանները
Կլինիկական և բիոլոգիական մահվան տարբերությունները չնչին են: Ընդամենը մի քանի որոշիչ րոպեներ:
Կլինիկական մահ է առաջանում, երբ մարդու սիրտը դադարում է բաբախել, շնչառությունն ու արյան շրջանառությունը կանգ է առնում: Օրգանիզմը դեռ հնարավոր է վերակենդանացնել:
Բիոլոգիական մահը վրա է հասնում 4-6 րոպե ուշ, երբ ուղեղի բջիջները սկսում են մահանալ թթվածնի անբավարարվածությունից: Երբ վրա է հասնում ուղեղի մահը՝ բոլոր նյարդաբանական ֆունկցիաները անդառնալիորեն դադարում են, այսինքն կլինիկական մահվանը հաջորդում է բիոլոգիականը:
Աղբյուրը DailyMail