Մտածում եմ նրա մասին ՝ անվերջ երազ հյուսելով, երազներիս կիսաճամփին սիրո երգեր երգելով:
Նրա քաղցր գեթ մի խոսքին, ջերմությանը կարոտով, մտածում եմ նրա մասին ՝ անվերջ երազ հյուսելով:
Սպասումներով ամբողջ օրս լրացնում եմ երազով, նրա աչքի սիրո հուրը աչքերիս մեջ պահելով:
Նրան ու մեր հին օրերը միշտ հիշում եմ ժպիտով, սպասումներով ամբողջ օրս լրացնում եմ երազով:
…Ու թե մի օր նա ետ դառնա՝ կյանքս նրան կհանձնեմ, ամեն րոպեն նրա համար հրաշքներով կլցնեմ,
Աչքս պահած սիրո ճամփին ՝ անվերջ նրան կսպասեմ ու թե մի օր նա ետ դառնա՝ կյանքս նրան կհանձնեմ:
[box style=’info’] Դուք նույնպես կարող եք ուղարկել Ձեր ստեղծագործությունները, մտքերը կամ այլ հոդվածներ: Մանրամաներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ: [/box]