fbpx

Դեվիդ Բեքհեմը վերադառնում է Եվրոպա

Հանրահայտ անգլիացի ֆուտբոլիստ Դեվիդ Բեքհեմը վերադառնում է Եվրոպա: Կիսապաշտպանը այս տարին անցկացրեց Ամերիկայում, իսկ հունվարին՝ հենց որ բացվի տրանսֆերային պատուհանը նա կտեղափոխվի ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն» ֆուտբոլային ակումբ: Պայմանագիրը նախատեսված է 1.5 տարվա համար, որի ընթացքում «Սփայս բոյը» կստանա մոտ 12 միլիոն ֆունտ:

Բեքհեմի հայտնվելը Փարիզում ավելի շուտ մարկեթինգային քայլ է, քան դաշտի կենտրոնի իրական ուժեղացում: Բեքհեմի լավագույն տարիները արդեն անցյալում են: Սակայն ինչ էլ որ լինի Բեքհեմը շահութաբեր ձեռքբերում է: Նրա տեղափոխման համար ՊՍԺ-ն ոչ մի կոպեկ չի ծախսել, իսկ որքան կաշխատի ատրիբուտների վաճառքից՝ մեծ հարց է: Օրինակ Մադրիդի Ռեալի Բեքհեմի տրանսֆերի համար ծախսված գումարը փոխհատուցվեց նախքան Բեքհեմի առաջին անգամ Ռեալի կազմում դաշտ դուրս գալը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Դեվիդ Բեքհեմը վերադառնում է Եվրոպա
ԹԵՍՏ․ 11 բարդ աշխարհագրական հարցեր: Կկարողանա՞ք անցնել