Գլխավոր ՇՓՈՒՄ ԳԵՂԵՑԻԿԻ ՀԵՏ ՀԱՆՐԱՃԱՆԱՉ ՄԱՐԴԻԿ Դանթե Ալիգիերի։ Մեջբերումներ «Աստվածային կատակերգություն» գրքից

Դանթե Ալիգիերի։ Մեջբերումներ «Աստվածային կատակերգություն» գրքից

«Աստվածային կատակերգությունը» միջնադարյան իտալացի բանաստեղծ Դանթե Ալիգիերիի գլուխգործոցն է։ Վեպը գրված է իտալերենով14-րդ դարում։ Նա երկար է աշխատել ստեղծագործության վրա 1308-1321թ-ը։ Ստեղծագործությունը կազմված է 3 մասից` Դժոխք, Քավարան, Դրախտ։ Վեպի գործող անձիք մարդկանց հոգիներն են, իսկ իրադարձությունները տեղի են ունենում հանդերձյալ կյանքում։

1. Երջանիկ է նա, ով դառնում է ընտրյալ։

2. Շատերն ունեն արդարությունը սրտում, բայց վախենում են այն երևան բերելուց։

3. Սիրեցեք դուք ձեր թշնամուն հեզապես։

4. Աշխարհը կույր է եղբա՛յր։ Դուք` ապրողներդ, աստղերին եք վերագրում ամեն պատճառ, կարծես նրանց ներգործման արդյունք լիներ ինչ կատարվում է երկրում։ Եթե այդպես լիներ, ազատ կամքը կվերանար, և արդար չէր լինի, որ չարն ու բարին ըստ արժանվույնս հատուցվեր։

5. Արարիչներն ու արարածները լիքն են սիրով բնական։ Բնականը ենթակա չէ սխալի, իսկ մյուսը սխալվում է վատ ձգտմամբ, կամ ձգտելով չափից քիչ կամ ավելի։

6. Մարդ չի կարող սեփական անձը ատել։

7. Բայց չի կարող կամքը անել ամեն ինչ։ Ծիծաղն ու լացը հետևում են մեր ներքին զգացմունքին, բայց պարզասիրտ մարդկանց մոտ դրանք նվազ հպատակվում են կամքին։

8. Սակայն մի հող ինչքան լինում է բերրի, այնքան վատ ու անպտղաբեր է դառնում, երբ մնում է նա անմշակ ու վայրի։

9. Շատ հաճախ է պատահել, որ խույս տալու համար ինչ որ վտանգից, մարդ անում է այն, ինչ վայել չէր անել։

10. Ո՞նց կարող է վատ ճյուղ բուսնել լավ բնից։

11. Ծնվածների բնությունը համանման կլիներ ծնողների բնությանը, եթե երկնի ազդեցություն չկրեր։

12. Նախատեսված վշտին հեշտ է դիմանալ։

13. Հավատը հիմքն է ամեն բանի հուսացված և փաստարկը չերևացող բաների։

14. Հույսը սպասումն է մեծ փառքի, որն արդյունք է արժանիքի սեփական, ինչպես նաև աստվածային շնորհքի։

15. Ագահությու՛ն, մարդկանց այնպես ես սուզել քո անդնդում, որ ոչ մեկը չի կարող իր աչքերը քո ալքերից դուրս հանել։

16. Օ՜, խոսքն ինչքան սակավազոր է մտքից։

17. Մատաղ ծիտն է լոկ վտանգի ենթարկվում, իսկ չափահաս թռչնի դեմ իզուր է ծուղակ լարվում կամ պարսաքար արձակվում։

Հրապարակման ներկայացրեց՝ Սիլվա Ներսիսյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։

Загрузка…

կարդացեք նաև

5 ամենահզոր Կենդանակերպի նշանները, որոնք օժտված են անհավանական ներքին ուժով

Եկեք տեսնենք, թե ո՞ր Կենդանակերպի նշաններն են ամենահզորը. Ցուլ Ցուլը համարվում է ամենահզոր նշաններից մեկը։ Ցլի բոլոր ուժեղ կողմերը (համբերություն, գործնականություն, հուսալիություն, նվիրվածություն և պատասխանատվություն) դարձնում...

Պաուլո Կոելյոի 15 ոգեշնչող արտահայտություններ, որոնք կստիպեն Ձեզ մտորել կյանքի շուրջ

Ընտրեք Ձեզ համար լավագույնը: Ահա Պաուլո Կոելյոի մի քանի խորաթափանց արտահայտություններ․ 1. Որքան բան ենք մենք կորցնում՝ վախենալով կորցնել: 2. Եթե դու սիրում ես ինչ-որ մեկին՝ ասա:...

ԹԵՍՏ․ Եթե դուք կարողանաք հիշել պատմության ամենախելացի այս մարդկանց՝ նշանակում է դուք ավարտել եք ոչ միայն դպրոցը

Ցանկանում ենք առաջարկել Ձեզ շատ հետաքրքիր թեստ, որտեղ հավաքված են պատմական հանճարեղ դեմքեր, որոնցից յուրաքանչյուրը մարդկությանը ժառանգություն է թողել այն, ինչից ավելի շատ էր...

Կոպիտ, բայց շատ ճիշտ տեսանյութ այն մասին, թե ինչի է վերածվել մեր հասարակությունը

Նկարազարդող Սթիվ Կատսը ծաղրում է գաջեթների և դիվայսների դարաշրջանի ժամանակակից հասարակությանը: Սթիվ Կատսը՝ նկարազարդող և անիմատոր է Լոնդոնից, Անգլիա: Նրա ստեղծագործությունները ծաղրում են ժամանակակից հասարակության...

Ի՞նչ շնորհներով է Աստված օժտել տարբեր Կենդանակերպի նշաններին

Իսկ դուք կա՞ք այս ցուցակում... Ասում են, որ մենք ստեղծված ենք Աստծո պատկերով և նմանությամբ։ Յուրաքանչյուր մարդ իր աչքերում ունի հրեշտակային փայլ, իսկ հոգում՝ Աստվածային...