«Աստվածային կատակերգությունը» միջնադարյան իտալացի բանաստեղծ Դանթե Ալիգիերիի գլուխգործոցն է։ Վեպը գրված է իտալերենով14-րդ դարում։ Նա երկար է աշխատել ստեղծագործության վրա 1308-1321թ-ը։ Ստեղծագործությունը կազմված է 3 մասից` Դժոխք, Քավարան, Դրախտ։ Վեպի գործող անձիք մարդկանց հոգիներն են, իսկ իրադարձությունները տեղի են ունենում հանդերձյալ կյանքում։
1. Երջանիկ է նա, ով դառնում է ընտրյալ։
2. Շատերն ունեն արդարությունը սրտում, բայց վախենում են այն երևան բերելուց։
3. Սիրեցեք դուք ձեր թշնամուն հեզապես։
4. Աշխարհը կույր է եղբա՛յր։ Դուք` ապրողներդ, աստղերին եք վերագրում ամեն պատճառ, կարծես նրանց ներգործման արդյունք լիներ ինչ կատարվում է երկրում։ Եթե այդպես լիներ, ազատ կամքը կվերանար, և արդար չէր լինի, որ չարն ու բարին ըստ արժանվույնս հատուցվեր։
5. Արարիչներն ու արարածները լիքն են սիրով բնական։ Բնականը ենթակա չէ սխալի, իսկ մյուսը սխալվում է վատ ձգտմամբ, կամ ձգտելով չափից քիչ կամ ավելի։
6. Մարդ չի կարող սեփական անձը ատել։
7. Բայց չի կարող կամքը անել ամեն ինչ։ Ծիծաղն ու լացը հետևում են մեր ներքին զգացմունքին, բայց պարզասիրտ մարդկանց մոտ դրանք նվազ հպատակվում են կամքին։
8. Սակայն մի հող ինչքան լինում է բերրի, այնքան վատ ու անպտղաբեր է դառնում, երբ մնում է նա անմշակ ու վայրի։
9. Շատ հաճախ է պատահել, որ խույս տալու համար ինչ որ վտանգից, մարդ անում է այն, ինչ վայել չէր անել։
10. Ո՞նց կարող է վատ ճյուղ բուսնել լավ բնից։
11. Ծնվածների բնությունը համանման կլիներ ծնողների բնությանը, եթե երկնի ազդեցություն չկրեր։
12. Նախատեսված վշտին հեշտ է դիմանալ։
13. Հավատը հիմքն է ամեն բանի հուսացված և փաստարկը չերևացող բաների։
14. Հույսը սպասումն է մեծ փառքի, որն արդյունք է արժանիքի սեփական, ինչպես նաև աստվածային շնորհքի։
15. Ագահությու՛ն, մարդկանց այնպես ես սուզել քո անդնդում, որ ոչ մեկը չի կարող իր աչքերը քո ալքերից դուրս հանել։
16. Օ՜, խոսքն ինչքան սակավազոր է մտքից։
17. Մատաղ ծիտն է լոկ վտանգի ենթարկվում, իսկ չափահաս թռչնի դեմ իզուր է ծուղակ լարվում կամ պարսաքար արձակվում։
Հրապարակման ներկայացրեց՝ Սիլվա Ներսիսյանը
Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:
Գրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։