Մեջբերումներ, որոնք կսիտպեն փոխել սեփական կյանքը, դադարել քննադատել և աշխարհին նայել սիրով:
Ցանկացած հիմար կարող է քննադատել, դատապարտել ու դժգոհել: Բայց հասկանալու և ներելու համար պահանջվում է ուժեղ բնավորություն և ինքնատիրապետում:
Մի քննադատեք նրանց, նման հանգամանքներում մենք ևս կվարվեինք ճիշտ այնպես, ինչպես նրանք:
Գիտե՞ք որևէ մեկին, ում կուզեիք բարեփոխել, ուղղել և կատարելագործել; Լա՜վ: Իսկ ինչու՞ չսկսել Ձեզնից: Մաքուր եսասիրական տեսակետից դա շատ ավելի օգտակար է, քան փորձել կատարելագործել ուրիշներին:
Եթե մարդու ներսում պայքար է սկսվում, նշանակում է նա իրենից ինչ-որ արժեք է ներկայացնում:
Մարդկանց հետ շփվելիս մի՛ մոռացեք, որ գործ ունեք ոչ թե տրամաբանորեն դատող էակների, այլ զգացմունքային էակների հետ, որոնք լի են նախապաշարումներով և գործում են՝ ելնելով իրենց գոռոզամտությունից և փառասիրությունից:
Մի դժգոհիր հարևանիդ տանիքի ձյունից, երբ սեփական շեմդ կեղտոտ է:
Ես ոչ մեկի մասին վատը չեմ խոսի, բայց կպատմեմ այն լավի մասին, որը գիտեմ յուրաքանչյուրի վերաբերյալ:
Ամեն ինչ հասկանալ, նշանակում է ամեն ինչ ներել:
Քննադատությունը նման է փոստային աղավնու, որը միշտ տուն է վերադառնում:
Մարդկային բնավորությանը հատուկ է մեղադրել ցանկացած մարդու, միայն ոչ իրեն:
Հրապարակման ներկայացրեց՝ Աղավնի Ադամյանը
[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով. [/infobox]