Լեոնարդո դա Վինչին առաջին հերթին հայտնի է մեզ որպես հայտնի նկարիչ, գիտնական և գյուտարար: Շատ քչերը գիտեն, որ իտալական վերածնունդի այս հանճարը ուներ ևս մեկ տաղանդ:
Այս ունիկումի տաղանդի նոր սահմաններ են բացահայտում մեր առջև՝ նրա թվայնացված և համացանցում բաց հասանելիությամբ տեղադրված անատոմիական էսքիզները, որոնք նա պատկերել է տեքստային նշումներով: 400 տարվա ընթացքում այս հավաքածուն ոչ մի տեղ չի ցուցադրվել, իսկ այսօր, մարդկային մարմնի այս նկարները հասանելի են դարձել ի շնորհիվ Royal Collection Trust բրիտանական կազմակերպության:
Ինչպես և այդ ժամանակների այլ նկարիչներ, Լեոնարդո դա Վինչին ուսումնասիրում էր մարդկային և կենդանիների մարմնի կառուցվածքը պրակտիկ ճանապարհով, ներկա գտնվելով դիահերձմանը: Նրա էսքիզներն ու նշումները այսօր էլ են զարմացնում իրենց մանրամասնությամբ և ճշգրտությամբ:
Էսքիզներից կարելի է եզրակացնել, որ դա Վինչիին հետաքրքրում էր մարդկային մարմնի կառուցվածքը: Նա գծում էր դրանք ինչպես ճարտարապետներն են էսքիզներ գծում: Վարպետորեն կատարված պատկերները ուղեկցվում են մեկնաբանություններով՝ ուշադրություն դարձրեք, վարպետը մեկնաբանությունները գրում էր հայելային:
Պատկերելով մարդկային մարմնի բաղադրիչները, դա Վինչին հայտնաբերում է համաչափության ներդաշնակություն, այստեղ բացահայտելով առանցքներ, հարթություններ և շրջաններ…
Այս էսքիզներում մանրամասն և հերթականությամբ պատկերված են ոսկորները, մկանները, անոթները, ներքին օրգանները՝ ամենայն մանրամասնությամբ: