fbpx

Միֆեր և փաստեր սուրճի մասին

Երբեմն սուրճին վերագրում են հրաշագործ հատկություններ, իսկ երբեմն էլ նրան վերագրում են ամենավնասակար հատկություններ: Եվ այսպես եկեք տեսնենք ի՞նչն է ճիշտ սուրճի մասին և ինչը սուտ…

Սուրճը կարող է բարձրացնել արյան ճնշումը. ճիշտ է

Կոֆեինը բարձրացնում է արյան ճնշումը: Չնայած ուղիղ կապ երկարատև սուրճի օգտագործման և հիպերտոնիայի միջև գիտնականները չեն գտել, սակայն բժիշկները խորհուրդ են տալիս բարձր ճնշում ունեցող մարդկանց խմել միայն առանց կոֆեինի սուրճ:

Սուրճը կարող է բարձրացնել խոլեստերինի մակարդակը. ճիշտ է

Սուրճը իր մեջ պարունակում է նյութ, որը կոչվում է կոֆեստոլ, որը պատասխանատու է խոլեստերինի մակարդակի բարձրացման համար: Լուծվող սուրճը պարունակում է կոֆեստոլի մինիմալ քանակ, իսկ մնացած բոլոր սուրճերը պարունակում են կոֆեստոլի մեծ տոկոսներ: Այդ պատճառով բացի լուծվող սուրճից, մնացած բոլորը կարող են բերել խոլեստերինի մակարդակի բարձրացման, ինչն էլ կարող է սրտի կաթվածի պատճառ հանդիսանալ:

Սուրճը օգնում է հաղթահարել դեպրեսիաները. ճիշտ է

1373967907

Գիտնականները ապացուցել են, որ սուրճի հաճախակի օգտագործումը կարող է նվազեցնել կանանց մոտ դեպրեսիոն վիճակները:

Սուրճը կարող է վիժման պատճառ հանդիսանալ. ճիշտ է

1373967919

Հղի ժամանակ սուրճի կանոնավոր օգտագործումը կարող է վիժման պատճառ դառնալ: Կոֆեինը հեշտությամբ ներթափանցում է պլացենտայով և այն վնասակար է սաղմի համար: Հղիության ժամանակ բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել 1 բաժակից ոչ ավել սուրճ:

Սուրճը ունի մեծ կալորիականություն. Ճիշտ չէ

Սուրճը գրեթե չունի կալորիականություն, եթե իհարկե դուք խմում եք սովորական սուրճ առանց հավելումների: Իսկ եթե սուրճը սերուցքով է, կաթով, շաքարով կամ այլ հավելումներով, ապա այնտեղ կարող է պարունակվել մինչև 510 կկալ, ինչը առողջ մարդու օրվա նորմայի 1/4 մասն է կազմում:

Սուրճը առաջացնում է դիաբետ հիվանդություն. ճիշտ չէ

Մարդկանց մոտ, ովքեր կանոնավոր սուրճ են խմում, զգալիորեն նվազում է 2-րդ տիպի դիաբետով հիվանդանալու հավանականությունը: Ընդ որում կարևոր չէ թե ի՞նչ սուրճ է օգտագործվում՝ կոֆեինով, թե առանց: Գիտնականները ենթադրում են, որ դրա համար պատասխան է տալիս խլորոգենային թթուն կամ տրիգոնելինը, որոնք պարունակվում են սուրճի մեջ:

Սուրճը կարող է պարկինսոնի հիվանդության պատճառ դառնալ. ճիշտ չէ

Հետազոտությունները ցույց են տվել, որ տղամարդկանց մոտ, որոնք պարբերաբար սուրճ են օգտագործում զգալիորեն նվազում է այդ հիվանդության հավանականությունը: Կոֆեինը  կանխում է դոֆամին արտադրող նյարդային բջիջների մահանալը: Ինչ վերաբորում է կանաց, ապա դրական արդյունք գրանցվել է միայն նրանց մոտ, ովքեր չեն օգտագործել հորմոններ:

Սուրճը վնասում է լյարդը. ճիշտ չէ

1373967975

Վերջին հետազոտությունները վկայում են, որ սուրճը նվազեցնում է լյարդի ցերիոզի և լյարդի քաղցկեղի առաջացման հավանականությունը, չնայած հստակ բացատրություն գիտնականները դեռևս չեն կարողանում տալ: Բացի դրանից չի հաստատվել նաև այն ինֆորմացիան, որ սուրճը կարող է այլ օրգանների քաղցկեղի պատճառ հանդիսանալ:

Սուրճը կանխում է պադագրա հիվանդությունը. ճիշտ է

Վերջին հետազոտությունները վկայում են, որ կոֆեինով կամ առանց կոֆեինի սուրճի օգտագործումը նվազեցնում է պադագրայով հիվանդանալու հավանականությունը, բացի դրանից իջեցնում է միզաթթվի մակարդակը օրգանիզմում:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Միֆեր և փաստեր սուրճի մասին
Նկարիչը նոր կյանք է հաղորդում սև-սպիտակ պատմական լուսանկարներին