fbpx

Coco Chanel. մի բրենդի պատմություն

Գաբրիել Բոնյոր Շանել ծնվել է 1883 թվականին Սոմյորում: 12 տարեկանում կորցնելով մորը, հայտնվում է մանկատանը, քանի որ հայրը լքում է նրանց՝ Գաբրիելին և նրա չորս եղբայրներին: 18 տարեկանում նա արդեն աշխատում էր պատրաստի հագուստի խանութում, որպես վաճառողուհի, ազատ ժամանակ երգում էր կաբարեում։ Քանի որ նա շատ էր սիրում «Ko Ko Ri Ko» և «Qui qua vu Coco» երգերը, ապա նրա մականունը մնաց «Կոկո»:

Կոկոն չէր սիրում հիշել իր դժբախտ մանկությունը, և իր աղքատությունը թաքցնելու համար մեծահարուստ սիրեկաններ էր պահում: Նրանցից մեկի՝ Արթուր Քեյպելի շնորհիվ 1910 թվականին Փարիզում բացվեց Շանելի գլխարկների խանութը, որը որոշ ժամանակ անց տեղափոխում է Կամբոն փողոց, որտեղ է մինչ այսօր։ Սակայն գլխարկներ խանութը նրա երազանքը չէր, նա ցանկանում էր կարել կանացի հագուստ, բայց չունենալով համապատասխան կրթություն՝ վախենում էր, որ իրեն կմեղադրեն անհավասար մրցակցության մեջ: Սակայն նա ելքը գտավ. նա սկսեց կարել կանացի կոստյումներ, զգեստներ և տաբատներ այն կտորներից, որոնք նախատեսված էին տղամարդկանց համար:

Հենց Շանելին է պատկանում կանացի տաբատների նորաձևության գյուտը, սակայն ինքը՝ Կոկոն, հազվադեպ էր տաբատ կրում: Կոկոն նորաձևություն է բերել մազերի կարճ սանրվածքները: Նրան է պատկանում նաև ուսին գցովի, ոսկեգույն շղթայով, փոքրիկ, սև պայուսակը:

1912 թվականին Դովիլում Կոկո Շանելը բացում է իր առաջին նորաձևության տունը, բայց առաջին համաշխարհային պատերազմը ընդհատում է նրա գործունեությունը։ Պատերազմի ավարտից հետո՝ 1919 թվականին նա բացում է նորաձևության տուն, որն այդ ժամանակ աշխարհով մեկ պատվիրատուներ ուներ, նրա կարած հագուստը հեղաշրջում է կատարում, ազդում հասարակության ոճի վրա:

1920 թվականին մահանում է Կոկոյի հովանավորն ու սիրեկանը՝ Արթուրը, այդ ժամանակից սկսած նորաձևություն է մտնում փոքրիկ սև զգեստը: Քիչ ժամանակ անց Կոկոն հանդիպում է ռուս Դմիտրի Պավլովիչին, որի հետ սիրավեպը ծնունդ է տալիս «Chanel № 5» օծանելիքին, մինչ այդ, օծանելիքը պարզ՝ մեկ ծաղկի հոտ ուներ, Շանելը կանանց առաջարկեց բարդ, սինթեզված օծանելիք։

1939 թվականին Շանելը փակում է գրեթե բոլոր արտադրամասերը, նա չէր ցանկանում աշխատել: Փարիզի ազատագրումից հետո օկուպանտները Շանելին ազատության դիմաց առաջարկում են անհապաղ լքել Ֆրանսիան: Մինչև 1953 թվականը Շանելը ապրում է Շվեյցարիայում, և նրա մասին Ֆրանսիայում մոռանում են: 1954 թվականին 71-ամյա Շանելը վերադառնում է նորաձևության աշխարհ և ներկայացնում իր նոր՝  «Haute couture» հավաքածուն, սակայն փառքի և գնահատանքի է հասնում միայն երեք սեզոն անց։ Շանելը ներկայացնում է նաև կանացի պայուսակներ, ոսկերչական իրեր և կոշիկ։ 1950-1960-ական թվականներին նա հագցնում է բազմաթիվ հոլիվուդյան աստղերի:

Չնայաց ունեցած փառքին Շանելը միայնակ էր: Նա մահացավ 1971 թվականի հունվարի 10-ին:

1983 թվականին գերմանացի դիզայներ Կառլ Լագերֆելդը կարողանում է իր ձեռքը վերցնել Chanel նորաձևության տան ղեկը, իսկ այժմ այն պատկանում է Վերտեյմերների ընտանիքին:

Հրապարակման ներկայացրեց՝ Մարիամ Զախարյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Coco Chanel. մի բրենդի պատմություն
Յուրահատուկ տղամարդ, ում չի կարելի բաց թողնել