Ուղեղը գտնվում է գիտակցական վիճակում, երբ սիրտը դադարում է բաբախել՝ պարզել են գիտնականները:
Ավելին, ուղեղի ակտիվությունը ավելի մեծ է սրտի աշխատանքի դադարից հետո, քան սովորական վիճակում:
Հետազոտության արդյունքները հաստատում են դեպքերը, որոնք նկատվել են սրտի աշխատանքի դադար ապրած 20% մարդկանց մոտ: Կլինիկական մահ տարած մարդիկ նշում են, որ տեսիլքներ են տեսել և զգացողությունն է մեծացել:
Միչիգանի համալսարանի գիտնականները 9 առնետների վրա փորձարկում կատարելիս նկատել են, որ նույնիսկ սրտի աշխատանքի դադարից և արյան շրջանառության դադարից հետո ուղեղում նկատվում է ակտիվություն:
Ավելին համեմատած արթուն կամ թմրած վիճակի, ուղեղի ակտիվությունը նույնիսկ մեծանում է: Չնայած փորձանմուշների քիչ քանակությանը, նույնատիպ արդյունքներ նկատվել են բոլորի մոտ:
Չնայած փորձերը կատարվել են կենդանիների վրա, սակայն արդյունքները կարելի է կիրառել նաև մարդկանց վրա, հայտարարել են գիտնականները:
«Դա ուղղակի շշմելու է», -պատմում է հետազոտության հեղինակ Ջիմո Բորջիգին: «Դա թույլ է տալիս բացատրել թե ինչո՞ւ են կլինիկական մահվան ժամանակ մարդիկ «տեսնում» և ինչո՞ւ են պնդում, որ լսում են խոսակցություններ»: