fbpx

Չինաստանի ամենաատելի մարդիկ. նրանց արձաններն օրական հազարավոր ապտակներ են ստանում

Չինական մի քաղաքում կանգնած են երկու պատմական անձնավորությունների արձաններ, որոնք դարեր շարունակ խորհրդանշում են դավաճանությունն ու չարիքը։ Ամեն օր հարյուրավոր մարդիկ մոտենում են դրանց, ապտակում և նույնիսկ թքում վրան։ Նրանք անկեղծորեն համոզված են, որ այս պատմական գործիչներն արժանի են նման վերաբերմունքի նույնիսկ մահից երկար տարիներ անց։ Ովքե՞ր են նրանք, և ի՞նչ վատ բան են արել Չինաստանի համար։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Ցին Հուեյի և նրա կնոջ արձանները

Չինական Հանչժոու քաղաքի սրտում՝ հենց այն զորավարի վեհաշուք դամբարանի դիմաց, որին նրանք դավաճանել են, կանգնեցված են Ցին Հուեյի և նրա կնոջ արձանները։ Ծնկաչոք, գլուխները խոնարհած և ձեռքերը մեջքի հետևում կապած՝ նրանք կարծես հավերժ նվաստացման են դատապարտված։

Բայց սա անգամ բավարար չէ. հարյուրավոր մարդիկ ամեն օր ապտակում են, հարվածում և թքում այս թուջե կերպարների վրա՝ կարծես վրեժխնդրության հնագույն ծեսի մասնակցելով։ Հինգ դարերի ընթացքում արձանները փոխարինվել են արդեն 11 անգամ, և ներկայումս կանգնած են 1979 թվականի նմուշները։

Չինաստանի ամենահայտնի դավաճանները

Ցին Հուեյը 12-րդ դարում Սուն դինաստիայի կանցլերն էր և վճռորոշ դեր է ունեցել Ցզին դինաստիայի հետ խաղաղ բանակցություններում։ Սակայն չինացիների համար նա հերոս չէ։ Թշնամու հետ հաշտություն կնքելու համար նա զորավար Յուե Ֆեյին մեղադրեց անհնազանդության և պետական դավաճանության մեջ, որից հետո վերջինիս մահապատժի ենթարկեցին բանտում։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Իսկ չէ՞ որ Յուե Ֆեյը փայլուն հաղթանակներ էր տանում զավթիչների դեմ և դարձել էր նվիրվածության ու պատվի խորհրդանիշ։ Այս դավաճանության պատճառով Ցին Հուեյը դարձավ չարիքի և պետական դավաճանության մարմնացում։

Ատելությունն այս զույգի նկատմամբ այնքան ուժեղ է, որ ներթափանցել է նույնիսկ առօրյա կյանք։ Չինական հայտնի նախուտեստներից մեկը՝ յուտյաոն (յուղի մեջ տապակած խմորի երկարավուն կտորներ), երբեմն անվանում են «ճարպոտ սատանա»։ Համարվում է, որ այս անվանումը նույնպես կապված է Ցին Հուեյի և նրա կնոջ հետ։ Մարդիկ կարծես սիրում են «պատժել» նրանց ամեն կերպ, սակայն արձանները մնում են նրանց զայրույթի գլխավոր թիրախը։

Չինաստանի արտասովոր տեսարժան վայրը

Յուրաքանչյուր հարված և թուք հազարավոր մարդկանց աչքում արդարության վերականգնման փոքրիկ արարողություն է։ Արձաններին ապտակելու գայթակղությանը երբեմն չեն կարողանում դիմակայել նույնիսկ զբոսաշրջիկները։ Շատերի համար սա յուրօրինակ ծես է, որը հիշեցնում է հասարակության մեջ հավատարմության և ազնվության կարևորության մասին։

Կարդացեք նաև՝ Չինական դաստիարակության առանձնահատկությունները. ինչպես երեխայից «սուպերմարդ» սարքել

Չինաստանի պատմությունը բարդ է, և Ցին Հուեյի վերաբերյալ կարծիքները մինչ օրս հակասական են։ Սակայն դա գրեթե ոչինչ չի փոխում. հինգ դար անց նա և նրա կինը շարունակում են իրենց պատիժը կրել ժողովրդի կողմից, որը սրբորեն պահպանում է հավատարմության ու արդարության գաղափարները և երբեք չի մոռանում դավաճաններին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Չինաստանի ամենաատելի մարդիկ. նրանց արձաններն օրական հազարավոր ապտակներ են ստանում
Լիցքավորիչները միացված թողնելու սովորություն. Արդյո՞ք դա վտանգավոր է և որքանո՞վ է ծախսատար