fbpx

Նախատոնական սարսափ կամ տոնածառի սինդրոմը

Նոր տարվա եղևնին Ամանորյա պարտադիր ատրիբուտ է շատ ընտանիքների համար: Սակայն The Telegraph-ը հայտնում է, որ Նյու Յորք նահանգի համալսարանի հետազոտողները ծնողներին կոչ են անում զգուշություն ցուցաբերել, քանի որ եղևնու ասեղները կարող են ալերգիա առաջացնել երեխաների մոտ:

Բրիտանական այդ պարբերականի լրագրողները գրում են ամերիկյան հետազոտողների ոչ վաղ անցյալում ուսումնասիրած այսպես կոչված տոնածառի սինդրոմի մասին: Այս սինդրոմը (ախտանիշ) իրենից ներկայացնում է ալերգիկ շնչառական ուղիների հիվանդությունների բռնկում, որը հաճախակի է նկատվում երեխաների և մեծերի մոտ տարվա վերջում: Հիմնականում այն նկատվում է նրանց մոտ ովքեր տանը տեղադրել են բնական եղևնի: Հիվանդության պատճառը բորբոսասնկերն են, որոնք աճում են ասեղնատերև բույսերի արմատի վրա:

Նյու Յորքի համալսարանի հետազոտողները ուսումնասիրել են 28 տարբեր տեսակի եղևնիների արմատներն ու ասեղները և հայտնաբերել են նրանց վրա ավելի քան 5o տարածք վարաքված բորբոսով: Այդ վնասակար սնկերի փոշին շնչելով  70% դեպքերում մարդը սկսում է թուլություն զգալ, հազալ,  տառապել անքնությամբ և նույնիսկ որոշ դեպքերում հիվանդանում է թոքերի բորբոքմամբ բրոնխիտով: Տանը՝ տաք միջավայրում բորբոսը տարածվում է ավելի արագ, քան բաց օդում:

[stextbox id=”warning”]Եթե Դուք այնուամենայնիվ որոշել եք Ձեր տանը տեղադրել բնական եղևնի, ապա անպայման լվացեք այն տանից դուրս, չորացրեք և նոր մտցրեք տուն: Բացի դրանից մի թողեք եղևնին չորանա: Աշխատեք ազատվել նրանից հունվարի սկզբներին՝ մի սպասեք հին նոր տարվան: Հետևելով Այս խորհրդին Դուք առավելագույն չափով կապահովեք Ձեր անվտանգությունը “տոնածառի հիվանդությամբ” հիվանդանալուց:[/stextbox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Նախատոնական սարսափ կամ տոնածառի սինդրոմը
Ամուսնանալու 9 պատճառ