fbpx

Քո երկրորդ կեսը գտնվում է քո ներսում

Մեզանից շատերը փնտրում են իրենց կյանքի երկրորդ կեսին, բայց հոգնելով հավերժ որոնումներից, համաձայնվում են նրան, ինչ կա, արդյունքում ունենալով դժբախտ հարաբերություններ։ Ինչո՞ւ մենք ուրախություն չենք ապրում այն մարդուց, ով մեր կողքին է և ինչո՞ւ ենք որոշում լողալ հոսանքի ուղղությամբ։ Միգուցե հարկավո՞ր է նայել սեփական սրտի խորքերը և գտնել այնտեղ սեփական այն մասնիկը, որը չսիրված է, վիրավորված և զուրկ ջերմությունից։

razdstih

Այնքան շատ մարդիկ են այսօր փնտրում զուգընկեր, կյանքի երկրորդ կես, «հարազատ հոգի»։ Նրանք իրենց լիարժեք չեն զգում առանց այդ «յուրահատուկ» մարդու, ով ներդաշնակություն է բերում իրենց «կիսատ» կյանքում։

Բայց դու, ընկերս, ամբողջի կես չես։ Դա սուտ է։ Դու երբեք չես եղել ամբողջի կես։ Դու ամբողջ ես՝ դա է քո իրական էությունը։

Եթե դու փնտրում ես զուգընկեր կամ մնում ես հարաբերություններում, որովհետև զգում ես քեզ ամբողջի «կես», եթե դու դժբախտ ես քո միայնության հետ և վախենում ես դատարկությունից, դու կփոխանցես զուգընկերոջդ քո դժբախտ դաշտը և տագնապը կսկսի «դղրդալ» ձեր հարաբերությունների վրա։

Փնտրիր երջանկությունդ քո ներսում։ Դարձրու երջանիկ այն տարածությունը, որում ապրում ես և մնա այնտեղ։ Բացահայտիր քեզ համար միայնության ուրախությունը։ Քանի դեռ դու փորձում ես փախչել նրանից, դու միշտ կմնաս միայնակ, որովհետև դու փախչում ես ինքդ քեզանից՝ ինչը ամենամեծ ցավն է ըստ էության։

Գտիր ուրախությունը ներսումդ։ Եղիր այնպիսին, ինչպիսին միշտ ձգտել ես լինել։ Եվ երբ պատրաստ կլինես, այդ տարածությունում կհայտնվեն նաև ուրիշները, քո կողմից այդքան ցանկալի ընկերներն ու զուգընկերը։ Թող նրանք զրուցեն, ծիծաղեն խաղան։ Մնում են՝ թող մնան, գնում են՝ թող գնան։ Ուրախացիր նրանց ազատությամբ։ Խորը գիտակցիր այդ կապը։ Ուշադրություն դարձրու, թե երբ ես երջանիկ և երբ դժբախտ, բայց մի մեղադրիր ուրիշներին և շնորհակալ եղիր կյանքին։

pexels-photo-23976-large

Օգնիր նաև նրանց սիրել սեփական միայնությունը։ Միգուցե այդ նոր կերպարին դու կանվանես ընկեր, զուգընկեր կամ սիրելի։ Միգուցե կամուսնանաս, միգուցե կապրեք միասին և կկազմեք ընտանիք, միգուցե այլևս չեք տեսնի մեկմեկու։ Այս խորը կապի ուրախության մեջ պիտակները նշանակություն չունեն և ապագան ինքը հոգ կտանի ձեր մասին։

Եվ դու կգտնես քո երկրորդ կեսը քո մեջ։ Եվ միայնության վախը կանհետանա նոր ծագող արևի ճառագայթների հետ։

Հեղինակ՝ Ջեֆ Ֆոսթեր 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Քո երկրորդ կեսը գտնվում է քո ներսում
Ռիչարդ Բախի գրքերից հզոր մեջբերումներ