fbpx

10 տեղեկություն, որոնք ավելի լավ կլինի ջնջել սոցիալական ցանցերից

Սոցիալական ցանցերն այժմ ունեն մեծ ազդեցություն: Դրանք օգնում են փնտրել, գտնել և շփվել տարբեր մարդկանց հետ՝ աշխարհի տարբեր ծայրերից:

Եվ չնայած, որ շատ սոցիալական ցանցեր փորձում են պաշտպանել իրենց օգտատերերի անձնական տվյալները, գոյություն ունեն ինֆորմացիաներ, որոնք չարժե կիսվել բոլորի հետ:

Ահա ներկայացնում  ենք 10 տեղեկություն, որոնք շատ ավելի ճիշտ կլինի ջնջել սոցիալական ցանցերից.

Սոցիալական ցանցերում անձնական էջը

1. Ձեր ծննդյան թիվը

11684fad9d92f2b741ac3bf2e010cd2d

Ձեր ծննդյան թիվը՝ Ձեր անունը և հասցեն ներառող մի փազլի մաս է, որի օգնությամբ կհեշտանա կոտրել Ձեր բանկային հաշիվը կամ անձնական տվյալները:

2. Հեռախոսահամարը

Լավագույն դեպքում Դուք ձեռք կբերեք բարեհամբույր երկրպագու, իսկ վատագույն դեպքում՝ կպչուն հետապնդողի, ով անընդհատ կզանգահարի Ձեզ:

3. Ձեր ընկերների մեծ մասը

Օքսֆորդի հոգեբանության պրոֆեսոր Ռոբին Դունբարը եզրակացրել է, որ մարդը կարող է պահել մոտ 150 ստաբիլ հարաբերություն: Ուսումնասիրելով 3375 ֆեյսբուքյան օգտատերի, Դունբարը հայտնաբերեց, որ բոլոր ընկերներից, մոտ 4.1 են հավատարիմ և միջինում 13.6-ն են համակրանք արտահայտել «էմոցիոնալ ճգնաժամի» պահին:

Ազատվելով անօգուտ մարդկանցից, Ձեզ ավելի հեշտ կլինի պահել առողջ հարաբերություններ:

Երեխաների անվտանգությունն ինտերնետում

4. Երեխաների լուսանկարներ

7d6492bc57e3524efd5498b6e1a00a24

Օքսֆորդի ինտերնետ ինստիտուտից Վիկտորիա Նեշը այս առիթով հետաքրքիր հարց է տվել. «Իրենց մասին ի՞նչ ինֆորմացիա կուզենան տեսնել Ձեր երեխաները, երբ մեծանան»:

Նախորդ սերունդները երբեք չեն մտածել այս մասին, բայց ինտերնետի և սոցիալական ցանցերի հայտնվելով՝ այս հարցը շատ կարևոր է դարձել:

5. Ո՞ր դպրոց են հաճախում երեխաները

Անչափահասների հանդեպ հանցագործությունների քանակը աշխարհում տարեցտարի աճում է: Ամենավերջին բանը, ինչ Դուք կուզենայիք, հանցագործներին ինֆորմացիա տալն է այն մասին, թե կոնկրետ ո՞ր դպրոցն է հաճախում Ձեր երեխան:

6. Ձեր գտնվելու վայրը

751c8847aac8ac87c019f8cd958e00cd

Դուք թողնում եք Ձեր հասցեն սոցիալական ցանցերում: Բոլորը գիտեն, թե որտեղ եք բնակվում: Դուք գրե՞լ եք, որ պատրաստվում եք մեկ շաբաթով արձակուրդ մեկնել: Այժմ բոլորին հայտնի է, որ Ձեր տունը դատարկ է և տվյալ պահին այնտեղ մարդ չկա: Միգուցե դա Ձեզ պարանոյա թվա, սակայն ավելի լավ է ապահովագրվել, քան հետո ափսոսալ:

Ինտերնետում անվտանգության կանոնները

7. Այն ինչ վերաբերում է Ձեր աշխատանքին

789d7a420d00a17bbb25bac89750555c

Մի օգտագործեք սոցիալական ցանցը աշխատանքից, աշխատավարձից, ղեկավարից բողոքելու համար: Եվ նաև մի կիսվեք այնտեղ աշխատանքից հոգնած լինելու, քնելու ցանկության կամ աշխատանքի չգնալու ցանկության մասին:

Եթե Դուք ունեք ֆիքսված աշխատանքային օր, չարժե օրական 5 ստատուս թարմացնել և անընդհատ լուսանկարներ հրապարակել, հատկապես եթե Ձեր կոլեգաները, հատկապես ղեկավարը Ձեր ընկերների ցուցակում է:

8. Ձեր հարաբերությունների ստատուսը

89cd0ea6e0948d393bb79c74ce123297

Եթե Դուք ուզում եք նշել Ձեր հարաբերությունների ծաղկունքը, պետք չէ դա անել սոցիալական ցանցերում: Ոչ ոք չգիտի, թե ինչպես կդասավորվեն հարաբերությունները իսկ «հարաբերություններում» ստատուսի փոփոխությունը «միայնակի» կարող է հիմնովին փչացնել Ձեր տրամադրությունը:

9. Կրեդիտ քարտերի մասին ինֆորմացիա

316ad32d6850c0109dccd042631fd4d9

Որոշ մարդիկ սոցիալական ցանցերում հրապարակում են իրենց կրեդիտ քարտերի լուսանկարները (այո, այդպիսիք նույնպես կան): Բայց հնարավոր է նաև ֆինանսական տեղեկատվություն տալ ոչ մտածված՝ սոց. ցանցերում զրույցի միջոցով, նշելով բանկը և եկամուտների քանակը: Նույնիսկ Ձեր ծննդյան թիվն ու գտնվելու վայրը կարող են հաքերներին տալ բավական ինֆորմացիա Ձեր հաշիվներին:

10. Այն ինչ ցանկանում ենք կիսվել

36e5dc3353e94da361b5752b6e796176

Բազմաթիվ տեղեկություններ կան, որոնք չարժե կիսվել սոց. ցանցերում: Դուք պետք է հասկանաք, որ այն ամենը ինչ Դուք հրապարակում եք, կարող է տեսնել յուրաքանչյուրը: Չնայած անվտանգության կարգավորումները շատ կարևոր են, սակայն դրանք ոչ միշտ կարող են փրկել Ձեզ տհաճ իրավիճակներից: Մի հրապարակեք լուսանկար, եթե ինչ-որ մեկը չպետք է այն տեսնի: Մի ասեք որտեղ եք գտնվում, եթե ինչ-որ մեկը չպետք է իմանա այդ մասին: Մի բողոքեք և մի բամբասեք և բացասական բաներ մի խոսացեք Ձեզ մոտ մարդկանց մասին:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
10 տեղեկություն, որոնք ավելի լավ կլինի ջնջել սոցիալական ցանցերից
Փակե՞լ, թե՞ չփակել. այս է խնդիրը