fbpx

Շառլ Ազնավուրի հանճարեղ բանաստեղծություններից «Գնաց ուրիշ սիրո հետ»

Գնաց ուրիշ սիրո հետ

Իմ ժպիտների ծալքերի միջև թախիծը սողաց
Եվ անհուսության ակոսի նման գծվեց ճակատիս:
Անցյալս արդեն մի ծերունի է հիմա լռակյաց,
Քանզի մեր միջև խոր վիհ են փորում ժամ, օր ու ամիս:

Որ էլ չտեսնեմ ես լույսը օրվա,
Դեմքեր մարդկային, գութ ու կարեկցանք՝
Թող ծովը նետվի՛ ցամաքի վրա,
Մեռնեն օր ու կյանք
Եվ դառնան անհետ:

Իմ սերը գնաց ուրիշ սիրո հետ:

Թող մի ահեղ հուր մոխրացնի իսկույն
Մարդկային ամեն, ամե՛ն ձեռակերտ,
Հողը ճեղքըվի, և փռվի ճեղքում
Մի մեծ մոռացում,
Որ տևի հավետ:

Իմ սերը գնաց ուրիշ սիրո հետ:

Իմ խոցված սիրտն է խփում խավարում՝
Չեմ ուզում լսել խնդության մասին,
Թող երգի քամին մռայլ ու տրտում,
Որ արար աշխարհ իմ վիշտը կիսի:

Հպարտությունն ու թախիծն իմ կյանքում մի վիհ են բացում:
Իմ բերանի մեջ զգում եմ դառըն համը փլուզման,
Եվ իմ գլուխը գորշ մտքերով է անընդհատ լեցուն,
Քանզի իմ սրտում մի ճիչ կա միայն,
Գիշեր ու ցերեկ մի ճիչ ու աղետ՝

Իմ սերը գնաց ուրիշ սիրո հետ:

Թարգմանությունը՝ Ա.Ալիքյան


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Շառլ Ազնավուրի հանճարեղ բանաստեղծություններից «Գնաց ուրիշ սիրո հետ»
Կրթվածության գնահատման ԹԵՍՏ: Հարցեր իսկական էրուդիտների համար