fbpx

Հրաշալի ասմունք-հոլովակ. Եղիշե Չարենց – Խեղկատակ

Ձեզ ենք ներկայացնում անչափ գեղեցիկ մի հոլովակ, Եղիշե Չարենցի «Խեղկատակ» բանաստեղծության ասմունքով.

Կարդում է` Ալլա Քոչարը
Երաժշտությունը` Հենրիկ Պանգրադյան
հեղինակ՝ Եղիշե Չարենց

«Խեղկատակ»

Ու գինու պես քո հոգին Հորդ կթափվի նրանց մութ Ու մահահոտ հատակին։ «Խրախճանք», բալլադ 1-ի

Կուզե՞ք – երգեմ ՝
Ձեզ համար,
Հիմա:
Այնպես երգեմ, որ զգաք-
Ինչ որ կուզեք, կուզեք – սեր
Կուզեք – մահ:
Ես երգում եմ, որ հուզեմ.
Տալիս եմ երգս լուսե
Ու՛մ որ կուզեք. թեկուզ նա
Լինի պոռնիկը վերջին.
Դուր չի՞ գալիս ձեզ միթե
Այս քնքշությունը –
Առջի:

Ես երգում եմ ակամա:
Ի’նչ էլ երգեմ, կուզեք – սեր,
Կուզեք – մահ: –
Բայց չե’մ կեղծում ես երբեք։
Լսե՛ք երգերս
Ահա-
Լսե’ք երգերս, բայց թե –
Չհարբեք:
Ես չեմ ուզում, որ հարբեք.
Լավ չէ, գիտե՞ք, երբ որ մի
Անհու՜ն կարոտ դառնում է քաղցր
Քամի…

Չե՞ք հասկանում։
Իզու՜ր, իզու՜ր։ Դուք պե՛տք է որ
Հասկանաք։
Թռչել է պետք. սակայն ու՞ր։-

Չե՞ք հասկանում. ես կուզեմ,
Որ իմ երգերը
Լուսե –
Ձեզ թուղթ թվան ու թանաք։
Չեք հասկանում… – Դուք պե՛տք է որ
Հասկանաք։

Ուրիշ – ոչինչ։
Ու հիմա —
Նու՛յնն է նորից. ես երգում եմ, որ հուզեմ
Ես երգում եմ – ակամա։
Ի՛նչ էլ երգեմ ՝ կուզեք – սեր,
Կուզեք – մահ։

Ես – խեղկատակ եմ հիմա…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հրաշալի ասմունք-հոլովակ. Եղիշե Չարենց – Խեղկատակ
Տան էներգետիկան փոխելու 7 արդյունավետ միջոց