fbpx

30 ասացվածքներ. որոնցում արևելքի ողջ իմաստությունն է

Առաջարկում ենք Ձեզ ավելի մոտիկից ծանոթանալ Ճապոնիայի հոգևոր հարստությանն ու կյանքի փիլիսոփայությանը.

1. Եթե պրոբլեմը կարելի է լուծել, ապա պետք չէ անհանգստանալ, եթե այն հնարավոր չէ լուծել՝ առավել ևս անիմաստ է անհանգստանալ։

2. Մտածելով՝ որոշիր, իսկ եթե որոշել ես, այլևս մի մտածիր։

3. Մի պահիր գնացողին և մի քշիր եկողին։

4. Արագը՝ դա դանդաղն է, բայց առանց դադարների։

5. Ավելի լավ է լինել լավ մարդու թշնամի, քան վատ մարդու ընկեր։

6. Առանց սովորական մարդկանց՝ չեն լինում մեծագույն մարդիկ։

4535049_f18cca04

7. Հարցնելը՝ ամոթ է մեկ րոպե, իսկ չիմանալը՝ ամբողջ կյանքը։

8. Երբ ճյուղ ես նկարում, պետք է լսել քամու շունչը։

9. Հաղթանակը բաժին է հասնում նրան, ով կես ժամ ավել կդիմանա իր հակառակորդից։

10. Ով վեր բարձրանալու մեծ ցանկություն ունի՝ նա աստիճան կհորինի։

11. Ամուսինը կնոջ հետ պետք է լինեն ինչպես ձեռքերն ու աչքերը՝ Երբ ձեռքերը ցավում են, աչքերը լացում են, իսկ երբ աչքերը լացում են՝ ձեռքերը սրբում են արցունքները։

12. Ով խմում է՝ նա չգիտի գինու վնասների մասին, իսկ ով չի խմում՝ չգիտի օգտակարության մասին։

4535050_9d1b7d39

13. Արևը չի ճանաչում ճշմարիտներին և չի ճանաչում ոչ ճշմարիտներին։ Արևը լուսավորում է առանց որևէ մեկին տաքացնելու նպատակի։ Իրեն գտնողը նման է արևին։

14. Եվ հեռավոր ճանապարհը սկսում է մոտակայից։

15. Եթե նույնիսկ թուրը պետք կգա կյանքում մեկ անգամ՝ այն պետք է կրել միշտ։

4535051_6b29daa1

16. Գեղեցիկ ծաղիկները լավ պտուղներ չեն տալիս։

17. Պառկած անկողնում՝ ոչ ոք չի սայթաքի։

18. Ծովը այն պատճառով է մեծ, որ չի անտեսում նաև փոքրիկ գետերը։

19. Մեկ բարի խոսքը կարող է ջերմացնել երեք ձմեռային ամիս։

20. Մինչ մարդուն կասկածելը՝ յոթ անգամ ստուգիր։

21. Ճանապարհ զիջիր հիմարներին և խելագարներին։

4535054_d52747b7

22. Դժբախտությունը նման է քրքրված հագուստին՝ այն պետք է թողնել տանը։

23. Արա այն ինչ կարող ես՝ մնացածը թող բախտին։

24. Չափազանց ազնվությունը սահմանակից է հիմարությանը։

4535046_231885f2

25. Տանը, որտեղ ծիծաղում են՝ երջանկություն է գալիս։

26. Երբ կա սեր՝ ծաղկախտի վերքերը նույնքան գեղեցիկ են, ինչպես այտերի փոսիկները։

27. Պատահում է, որ տերևը խորտակվում է, իսկ քարը լողում։

4535045_d4202b43

28. Սառը թեյն ու սառը բրինձը տանելի են, իսկ սառը հայացքն ու սառը խոսքը՝ անտանելի։

29. Կինը ցանկանա՝ ժայռի միջով էլ կանցնի։

30. Ժպտացող դեմքին չեն նետահարում։

4535047_76c95c9e


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 18 assessment, среднее 4.17 из 5 )
MediaMag
30 ասացվածքներ. որոնցում արևելքի ողջ իմաստությունն է
Դուք նույնպե՞ս խոսում եք կենդանիների և բույսերի հետ։ Ահա թե ինչ է դա պատմում Ձեր մասին