fbpx

Ինչպես պատրաստել չաման

Հայերի այդքան սիրված բաստուրման չէր լինի բաստուրմա, առանց չամանի։ Շատերն են սիրում չաման և կան շատ մարդիկ, ովքեր չամանը ուտում են ոչ միայն բաստուրմայի տեսքով, այլ առանձին՝ քսելով հացին։ Բացի դրանից, չամանը օժտված է առողջարար հատկություններով։ Եվ այսպես, ներկայացնում ենք չամանի պատրաստման բաղադրատոմսը։

0.5 կգ չամանը (սերմերը վաճառում են խանութներում) լցնել սովորական ջրի մեջ՝ մոտ 2 լիտր, լավ խառնել, թողնել, որ լավ նստի հատակին՝ մոտ կես ժամ։ Այդ ջուրը զգուշորեն թափել, թողնելով միայն չամանը: Նորից ջուրը լցնել չամանի վրա, թողնել նորից նստվածք տա: Այնքան կրկնել, որ դառնությունն անցնի՝ 3-4 անգամ: Հետո չամանի մեջ ավելացնել 0.5 կգ աղացած սխտոր, 2 ճաշի գդալ քիմեոն, 2 ճաշի գդալ սև պղպեղ, բահար, կարմիր պղպեղ՝ մոտ 300 գր: Բոլորը լավ խառնել և ջուր լցնել, այնպես որ քիչ-քիչ նմանվի տոմատի մածուկի: Եթե սիրում եք կծու, ապա կծուն լցնել մի փոքր շատ: Հիմնականում օգտագործում են բաստուրմայի համար, բայց կարող եք նաև ուտել հացով:

Հրապարակման ներկայացրեց՝ Դավիթ Ղազարյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 1.5 из 5 )
MediaMag
Ինչպես պատրաստել չաման
Անհավատալի 10 արգելք Սաուդյան Արաբիայի կանանց համար