1. Եթե Դուք ուզում եք գտնել երջանկություն, դադարե՛ք մտածել շնորհակալության և անշնորհակալության մասին, այլ տրվեք ներքին ուրախությանը, որը տալիս է Ձեզ ինքը՝ ինքնանվիրումը:
2. Երբեք մի փորձեք հաշիվներ մաքրել Ձեր թշնամիների հետ, որովհետև դրանով Դուք ինքներդ Ձեզ ավելի շատ վնաս եք տալիս, քան նրանց:
3. Վարվեք ինչպես գեներալ Էյզենհաուերը. երբեք մի մտածեք այն մարդկանց մասին, ովքեր ձեզ հաճելի չեն:
4. Մի՛ քննադատեք, մի՛ մեղադրեք, մի՛ բողոքեք:
5. Հիշե՛ք, որ Ձեր զրուցակիցը կարող է բոլորովին սխալվել: Բայց նա այդպես չի կարծում: Մի՛ մեղադրեք նրան:
6. Կարողացեք պատկերացնել Ձեզ այլ մարդու իրավիճակում և հասկանալ ինչ է ՆՐԱՆ պետք, այլ ոչ թե Ձեզ:
7. Եթե մարդը փորձում է օգտագործել Ձեզ իր նպատակների համար՝ ջնջեք նրան Ձեր ծանոթների ցուցակից:
8. Եթե բախտը Ձեզ կիտրոն (լիմոն) է նվիրում, պատրաստե՛ք նրանից լիմոնադ:
9. Եղե՛ք զբաղված: դա աշխարհի ամենաէժան և ամենաէֆեկտիվ դեղամիջոցն է:
10. Պահիր քեզ այնպես, իբր դու արդեն իսկ երջանիկ ես և դու կլինես երջանիկ: