Կարդացեք ու հիշեք, որ շողոքորթությամբ մարդ բանի չի հասնի։ Եղեք անկեղծ և կլինեք գնահատված:
Շողոքորթությամբ հազվադեպ կարելի է ազդել մարդկանաց վրա: Այն փուչ է, եսասիրական և կեղծ:
Ինչպիսի արտահայտություն էլ, որ օգտագործեք, երբեք չեք կարողանա ասել այնպիսի մի բան, որը Ձեզ չբնութագրի:
Եթե նույնիսկ այստեղ կա հաջողության ինչ-որ գաղտնիք, ապա դա ուրիշի տեսակետը հասկանալու և իրերին, նրա և քո տեսակետից նայելու կարողությունն է:
Այն մարդը, որն ընդունակ է իրեն ուրիշների տեղը դնելու և հասկանալու նրանց մտքերը, չպետք է անհանգստանա, թե ապագայում իրեն ինչ է սպասվում:
Մարդիկ Ձեզնով չեն հետաքրքրվում: Նրանք միշտ հետաքրքրվում են իրենք իրենցով՝ առավոտյան, կեսօրին, ճաշից հետո:
Դուք պետք է ուրախանաք մարդկանց հետ շփվելիս, եթե ուզում եք, որ մարդիկ ուրախանան Ձեզ հետ շփվելիս:
Խոսեք այն մասին, ինչը հետաքրքրում է Ձեր զրուցակցին:
Դեպի մարդու սիրտ տանող ամենաստույգ ուղին նրա հետ զրույցն է այն մասին, ինչը նա ամենից շատ է գնահատում:
Անկեղծորեն հետաքրքրվեք ուրիշներով: Ժպտացեք: Եղեք լավ ունկնդիր:
Խրախուսեք ուրիշներին՝ խոսելու իրենց մասին:
Հրապարակման ներկայացրեց՝ Աղավնի Ադամյանը
[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով. [/infobox]