fbpx

Քարդիֆի եզրափակիչը

Վերջապես պարզ դարձան Քարդիֆյան եզրափակիչի տիրակալները: Հիասքանչ ակումբներ, Top ֆուտբոլիստներ, տաքարյուն երկրպագուներ և այ ամենից հետո ի՞նչ է մնում անել մեզ՝ իհարկե ակնդետ հայացքով դիտել Քարդիֆյան դրաման:

Գուցե ասեք ինչի՞ հենց դրամա՝ ունեմ դրա պատասխանը: Չի՛ կարող դրամատիկ չլինել մի դիմակայություն, որտեղ հաղթելու համար պետք է տալ ամեն ինչ, անհնարինը դարձնել հնարավոր ու հենց այդ հույզերի բախումից էլ՝ ապահովվում է դրաման: Հանդիպում են Իսպանիայի նորընծա չեմպիոնը և իտալական ֆուտբոլի վերջին տարիների անփոխարինելի առաջատարը: Մեկ օրվա տարբերությամբ թե՛ «Ծեր սենյորան», թե՛ արքայական ակումբը չեմպիոն դարձան իրենց ազգային առաջնություններում: Եթե Յուվենթուսը ինչպես միշտ մրցակցության չհանդիպեց, ապա Մադրիդի Ռեալը անըդհատ թիկունքում զգում էր Բարսելոնայի շնչառությունը: Այդ շունչը թերևս ծանր էր ու հազիվ լսելի, այնուամենայնիվ կատալոնական մեքենան երբեմն ծանր շնչելով էլ հաղթում է մրցաշարեր:

Քարդիֆի ճանապարհին

Օգոստոսին, երբ տեղի ունեցավ խմբային փուլի վիճակահանությունը, եզրափակիչի երկու մասնակիցներն էլ միանշանակ իրենց խմբերի գլխավոր ֆավորիտներն էին: Թուրինյան ակումբի նպատակը՝ առաջին հորիզոնականով խմբից դուրս գալն էր, որը կատարվեց առանց խոչընդոտի: Իսկ ահա արքայական ակումբը՝ Դորտմունդի Բորուսիայի հետ պայքարում զիջեց առաջին հորիզոնականը, որը այդ պահին ավելի ձեռնտու էր մադրիդյան ակումբին: 1/8- րդ եզրափակիչում Յուվենթուսին ոչ ոք չխանգարեց, իսկ Մադրիդի Ռեալը՝ Նապոլիի հետ երկու խաղերում էլ պարտվողի կարգավիճակում լինելով, ցույց տվեց կամային բարձր հատկանիշներ, որը առանձնահատուկ բնավորության գիծ դարձավ Զիդանի թիմի համար: 1/4 -րդ եզրափակիչում մրցակիցները լրջացան: Շատերը հենց Մյունխենի Բավարիային և կապտանռնագույններին էին տեսնում եզրափակիչում, բայց Զիդանը ու Ալեգրին ունեին այլ նպատակներ: Այն ինչ արեց Յուվենթուսը Մեսսիի ու ընկերների հետ՝ մինչ օրս դեռ կատալոնական ակումբում ենթարկվում է ուսումնասիրությունների: Իսկ «Պապա Կառլոն» իր հավատարիմ աշակերտից ստացավ տված դասերի շատ ճիշտ ու դիպուկ պատասխանը: Քարդիֆից թիմերին բաժանում էր ընդամենը մեկ քայլ: Յուվենթուսը ամբիցիոզ Մոնակոյին թողեց, որ վայելի իր փափագելի չեմպիոնությունը Լիգա 1-ում, իսկ Մադրիդյան ակումբների պայքարում… խոսքերն ավելորդ են:

Ինչի՞ շնորհիվ կհաղթի Մադրիդի Ռեալը

Ինչ խոսք՝ Մադրիդի Ռեալը ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում բոլոր առումներով: Ամեն ինչ կատարյալ է արքայական ակումբում: Զինեդին Զիդանը կարողացավ թիմը բարձացնել նոր մակարդակի վրա: Այն ինչի հասել է Զիզուն, որպես ֆուտբոլիստ, այն սերն ու հարգանքը, որն ունի ֆրանսիացին անվիճելի է: Ընդամենը մեկ քայլ է բաժանում Զիդանին դառնալ մարզիչ, որին հաջողվելու է 2-րդ տարին անընդմեջ գրավել եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարի օլիմպոսը: Եվ դա այն դեպքում, երբ երկրորդ տարին է, ինչ մարզում է պրոֆեսիոնալ թիմ: Համաձայնեք, որ փառահեղ է: Առանձնահատուկ է նաև թիմային ոգին, մեկը բոլորի համար՝ բոլորը մեկի, միասնական ինչպես երբեք: Բայց այնումենայնիվ պետք է առանձնացնել ֆուտբոլիստների, որոնց միջոցով Մադրիդի Ռեալը կարող է հաղթել:

Շատերը նայելով այս մրցաշրջանում պորտուգալացու խփած գոլերին կմտածեն, որ իր հնարավորություններից ցածր է հանդես եկել Կրիշտիանուն: Գուցե և դրա մեջ կա ճշմարտություն, բայց Մյունխենում Ռոնալդուն գտավ դարպասին տանող ճանապարհը: Արքայական ակումբի առաջատարը գտավ իրեն ճի՛շտ ժամանակին ու այդքա՜ն կարևոր հատվածում: Հաշվի առնելով պորտուգալացու հաղթելու անհագ ցանկությունը, ու Չեմպիոնների լիգայում հաղթելու դեպքում Ոսկե գնդակին հերթական անգամ տիրանալու գայթակղությանը՝ Կրիշտիանուն կանի ամեն ինչ այս խաղում հաղթելու համար:

Զիդանի հաղթաթխթերից է նաև Իսկոն, որը վերջապես գտավ իր խաղը արքայական ակումբում: Վինսենտե Կալդերոնում Մադրիդի Ատլետիկոյին խփած գնդակը ավելի ու ավելի բարձրացրեց իսպանացու ինքնավստահությունը, և մոտիվացիա հաղորդեց եզրափակիչում դառնալու գլխավոր դերակատարներից մեկը:

Իհարկե Կեյլոր Նավաս, մոտավորապես 2-3 ամիս առաջ կոստառիկացուն ուղարկում էին թոշակի, գտնում էին, որ չի համապատասխանում Մադրիդի Ռեալի մակարդակին: Իսկ Նավասը լուռ աշխատում էր, որ քաղի աշխատանքի պտուղները: Զիդանին էլ լրացուցիչ վստահություն էր տալիս եզրափակիչից առաջ. դարպասը անառիկ է:

Ի՞նչը կխանգարի Մադրիդի Ռեալին

Մադրիդյան թիմի միակ քիչ թե շատ խոցելի կողմը պաշտպանությունն է: Ինչքան էլ Ռամոսը հիասքանչ է, տանում է թիմը իր հետևից, բայց պաշտպանությունում իր խաղընկերների հետ վրիպում է, վտանգը մեծ է նման կարևոր խաղում: Հատկապես ցավալի է արքայական ակումբի համար Դանի Կարվախալի վնասվածքը, այդ դիրքում հանդես եկող Դանիլոն երբեմն մոռանում է, որ խաղում է Մադրիդի Ռեալի կազմում: Այնուամենայնիվ մադրիդյան հարձակողական ուժին փորձելու է կանգնեցնել լավագույն պաշտպանությունը: Ասում են հարձակումը հաղթում է խաղեր, իսկ պաշտպանությունը տիտղոսներ: Տեսնենք:

Ինչի՞ շնորհիվ կհաղթի Յուվենթուսը

Եթե Մադրիդի Ռեալը հերթական անգամ հաղթի Չեմպիոնների լիգայում՝ համոզված եմ դրանից կուրախանան միայն արքայական ակումբի երկրպագուները: Իսկ Յուվենթուսին երկրպագում է մի ամբողջ Իտալիա: Յուվեյի հաղթանակը կլինի իտալական մարած ֆուտբոլի կայծը, որը անչափ կարևոր է: Դրա անհրաժեշտությունը հասկանում են նույնիսկ Տորինոի, Միլանի Ինտերի, Նապոլիի, Ռոմայի երկրպագուները, որոնց համար սև ու սպիտակ գույները ատելի են: Այսպիսի հաղթանակը կարող է քանդել պատնեշը: Իտալական ֆուտբոլը կվերածնվի: Նույն թուրինյան ակումբի համար ևս սա առաջնահերթ է: Վերջին անգամ Յուվեին 21 տարի առաջ է հաջողվել գլխավերևում բարձրացնել Չ/Լ-ի գավաթը: «Ծեր Սենյորան» այս պահին ունի բոլոր հնարավորությունները՝ ուժեղ կազմ, հիպերմոտիվացիա և Մասիմիլյանո Ալեգրի: Ով մի քանի տարի առաջ համարվում էր կասկածելի հեղինակությամբ մարզիչ, ում Միլանի երկրպագուները մինչ օրս անիծում են: Գուցե Ալեգրին գիտեր ինչ էր անում: Այնուամենայնիվ Ալեգրի մարզիչը հիմա հեղինակություն է, որը քննարկման ենթակա չէ: Այս Յուվեն կարծես չունի թույլ կողմեր: Բոլոր ֆուտբոլիստները իդեալական են իրենց դիրքերում: Մանջուկիչ, Դիբալա, Իգուաին, Ալվես՝ անուններ ովքեր հաղթում են: Ջանլուիջի Բուֆոն նա 39 տարեկան է, կարիերայում հաղթել է ամեն ինչ, բացի… հեքիաթային է Բուֆոնը,արժանի է հաղթել, թիմակիցների համար առաջին մոտիվացիան՝ պարգևել ավագին գավաթը բարձրացնելու հնարավորությունը:

Հրապարակման ներկայացրեց՝ Համբարձում Խաչատրյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Քարդիֆի եզրափակիչը
8 գործողություն, որ վնասակար է աղջկա արտաքինի համար