fbpx

Առակ. Գիշերային թիթեռնիկի երազանքը

Գիշերային թիթեռնիկը շատ էր սիրում լույսը: Նա դրանում մեղավոր չէր: Դա իրեն փոխանցվել էր իր պապերից, որոնք նույնպես պաշտում էին լույսը: Եվ թիթեռնիկը ծնված օրվանից որոնում էր իր ամենապայծառ լույսը:

Օրերից մեկ օր նա թռչելով մի տան մոտով հանկարծ նկատում է մի պայծառ լույս, որը դուրս գալով պատուհանից լուսավորում էր տարածքում գտնվող ամեն ինչ: Մոտենալով պատուհանին և ներս նայելով, նա հասկացավ, որ սա հենց այն լույսն է, որը ամբողջ իր կյանքում որոնել է: Նա առանց մեկ վայրկյան վարանելու սկսեց թռչել դեպի այդ լույսը: Ինչքան շատ էր մոտենում այդ լույսին, այնքան արագ էր զարկում նրա սիրտը: Նա թռչում էր դեպի իր բաղձալի լույսը: Եվ երբ թիթեռնիկը վերջապես հասավ այդ լույսին, նրա թևերը դիպչելով շիկացած լամպին՝ այրվեցին և թիթեռնիկը վայր ընկավ:

Կան մարդիկ, որոնք նման են այս թիթեռնիկին: Նրանք նույնպես սիրում են “լույսը”: Եվ երբեմն, երբ նրանք հասնում են իրենց “լույսին”, նրանց թևերը այրվում են և նրանք վայր են ընկնում: Ու ամբողջ կյանքը նրանք այլևս չեն կարողանում թռչել:

Հեղինակ՝ ©Arxangelo (Արամ Հակոբյան)


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag