Չարլզ Բուկովսկին կռվարարի, կնամոլի և հարբեցողի համբավ էր ձեռք բերել։ Եվ նա ամեն ինչ անում էր այս կերպարին համապատասխանելու համար: Նրանով հիանում էին, նրան ատում էին։ Հանճար, ով ոչ մեկին անտարբեր չի թողնում…
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Ներկայացնում ենք Բուկովսկու մերկ ռեալիզմը իր մեջբերումներում.
Ալկոհոլը, միգուցե, աշխարհի մեծագույն բաներից մեկն է իմ կողքին: Այո… թերևս նման երկու բան կա աշխարհի երեսին, և մենք իրար լավ ենք հասկանում։
Ես ծխում եմ, որպեսզի սթափվեմ հարբածությունից, ու գիտես, ծխում ես այնքան շատ, որ երկու ափերդ էլ դեղնում են։ Նայում ես, կարծես ձեռնոցներ ես կրում… համարյա շագանակագույն… և այդ ժամանակ ասում ես. «Գրողը տանի: Իսկ ինչի՞ նման են իմ թոքերը»:
Կանայք այնքան նեղացկոտ են, կարծում են, որ իրենք յուրահատուկ են: Դրանում է նրանց խնդիրը։
Սեքսը հիանալի բան է միայն այն դեպքում, երբ ուրիշ անելիք չկա:
Մի պատմություն գրեցի մի բռնաբարողի տեսանկյունից, ով բռնաբարել էր փոքրիկ աղջկա: Մարդիկ ինձ մեղադրում են սրա համար։ Մի անգամ ինձ հարցրին. «Դու սիրո՞ւմ ես բռնաբարել փոքրիկ աղջիկներին», ինչին ես պատասխանեցի. «Իհարկե ոչ։ Ես լուսանկարում եմ կյանքը»։
Ես երբեք չեմ գրում ցերեկը։ Դա նման է խանութի միջով մերկ վազելուն: Բոլորը կարող են տեսնել քեզ: Իսկ գիշերը… Այդ ժամանակ կարող ես տարբեր հնարքների դիմել:
Շեքսպիրն անընթեռնելի է և գերագնահատված: Բայց մարդիկ չեն էլ ուզում դա լսել։ Ինձ համար դա զզվելի է։
Կարևոր չէ, թե ինչ է եղել, դա ծիծաղելի է։ Գրեթե ամեն ինչ ծիծաղելի է։ Մենք ամեն օր պետքարան ենք գնում, դա ծիծաղելի է: Դու այդպես չե՞ս կարծում։ Մենք միզում ենք, ուտում, մեր ականջներում ծծումբ է կուտակվում, իսկ մազերին յուղ: Մենք պետք է ինքներս մեզ խաչենք։ Իսկապես զզվելի ու բութ բան է, չէ՞։ Իսկ կրծքերն անպետք բան են, անպետք…
Մենք հրեշավոր ենք։ Եթե մենք կարողանանք դա հասկանալ, ուրեմն կարող ենք սիրել ինքներս մեզ… հասկացիր, թե որքան անհեթեթ ենք մենք՝ մեր ամենուրեք կախված աղիքներով, որոնց միջով հոսում է կեղտը, հենց որ նայում ենք միմյանց աչքերին և ասում «Ես սիրում եմ քեզ»: Մեր ներսում ամեն ինչ քար է դառնում, վերածվում կղկղանքի, ու մենք երբեք իրար կողք գազեր բաց չենք թողնում։ Այստեղ ծիծաղելու շատ բան կա:
Կարդացեք նաև՝ «Պարոն Բուկովսկի, ի՞նչ է սերը»․ Ամենատխուր պատասխանը, որ կարելի էր լսել
Մարդիկ… Մեծամասամբ ես կարող եմ առանց նրանց էլ: Նրանք դատարկում են ինձ, ոչ թե հակառակը: Ես ոչ մի մարդու նկատմամբ հարգանք չունեմ: Սրա պատճառով ինձ մոտ խնդիրներ են առաջանում… Ստում եմ, բայց հավատա, դա ճշմարտություն է:
Ներողություն եմ խնդրում միլիոնավորներից, բայց ես երբեք մենակ չեմ եղել: Ես սիրում եմ ինձ: Ես իմ ունեցած ժամանցներից լավագույնն եմ: Եկեք ավելի շատ գինի խմենք:
Չկա գեղեցկություն, հատկապես մարդու դեմքի վրա, նրանում, ինչ մենք անվանում ենք ֆիզիոնոմիա: Իսկական «գեղեցկությունը», իհարկե, բխում է բնավորությունից, և ոչ թե այն բանից, թե ինչ ձև ունեն հոնքերը։ Կանանց մեծամասնությունը, որոնց ասում էի, որ նրանք գեղեցիկ են… սարսափելի է, նրանք նման էին ապուրամանի։
Այսպես կոչված խիզախ մարդկանց մեծ մասը զուրկ է երևակայությունից։ Նրանք չեն կարող պատկերացնել, թե ինչ կլինի, եթե հանկարծ ինչ-որ բան սխալ լինի։ Իսկական քաջությունը ճնշում է երևակայությունը և ստիպում է մարդկանց անել այն, ինչ պետք է անեն:
Ցինիզմը թուլություն է, որը ձեզ զսպում է առնչվել այդ պահին տեղի ունեցողի հետ:
Հիմա կարտասանեմ տարօրինակ տերմին… «բարություն»: Ես չգիտեմ, թե որտեղից է դա գալիս, բայց ես զգում եմ, որ ի ծնե մեր մեջ կա բարության ինչ-որ մասնիկ: Ես չեմ հավատում Աստծուն, բայց հավատում եմ այդ «բարությանը», որը միջուկի պես անցնում է մեր միջով: Այն կարելի է դաստիարակել: Կախարդական ինչ-որ բան է միշտ տեղի ունենում, երբ մեքենաներով լի մայրուղու վրա ինչ-որ մեկը հանկարծ զիջում է, որպեսզի փոխես գիծդ… Սա հուսադրող է: