fbpx

Թաքցված սիմվոլներ հայտնի ընկերությունների լոգոներում

Հաճախ տարբեր բրենդների և ընկերությունների լոգոտիպները իրենցից ներկայացնում են ոչ միայն ուղակի պատկերներ: Դրանք նաև սիմվոլներ են, որոնք իրենց մեջ պարունակում են թաքցված իմաստ: Եվ այսպես.

FedEx

918-610x360

«Е» և «х» տառերի միջև նշմարվող սլաքը խորհրդանշում է արագություն և ճշգրտություն՝ այս ընկերության հիմնական երկու սկզբունքները:

LG

1123-610x360

«L» և «G» տառերը իրար հետ կազմում են ժպտացող դեմք:

Amazone

1018-610x360

Դեղին սլաքի օգնությամբ ընդգծվում է սմայլիկի ուրվագծերը: Նաև սլաքը ձգվում է «А» տառից «z» տառ, ինչը նշանակում է, որ Amazone ինտերնետ խանութում կա ամեն ինչ, ինչ սիրտդ կուզի՝ Ա-ից Ֆ:

Ubuntu

718-610x360

Այս օպերացիոն համակարգի անվանումը արմատներով ձգվում է դեպի Հարավ Աֆրիկյան փիլիսոփայություն, որը պրոպագանդում է մարդկային բարությունը: Հենց այդ պատճառով լոգոյում պատկերված են իրար ձեռք-ձեռք բռնած երեք մարդ, որոնք նայում են երկինք:

Picasa

1419-610x360

Google ընկերության Picasa լոգոտիպի գունավոր մասը իրենից ներկայացնում է լուսանկարչական ապարատի օբյեկտիվի խուփ: Իսկ նեգատիվ տարածությունում կարելի է նշմարել տան ուրվագիծ: «Casa» բառը իսպաներենից թարգմանաբար նշանակում է «տուն», իսկ «Pi» ամենայն հավանականությամբ «pixel» բառի կրճատ տարբերակն է: Եթե սրանք համադրենք, ապա կստացվի «տուն ձեր լուսանկարների համար»:

Sony VAIO

1818-610x360

Առաջին երկու «V» և «А» տառերը կազմում են ալիք, որը խորհրդանշում է անալոգային ազդանշան: Իսկ «I» և «О» տառերը, որոնք հիշեցնում են 1 և 0 թվերը՝ խորհրդանշում են թվային ազդանշանը:

Վիքիպեդիա

2418-610x360

Գլոբուսի վրայի մոզայկայի բացակայող մասը խորհրդանշում է նոր լեզուներ ավելացնելու հնարավորությունը և կայքի ոչ ավարտուն լինելը, քանի որ այն անընդհատ ավելացվում և մեծանում է:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Թաքցված սիմվոլներ հայտնի ընկերությունների լոգոներում
Փորձեք Ձեր բախտը: Երջանկության ո՞ր թռչունին կընտրեք