Ծննդյան ամիսը որոշում է մարդու բնավորությունն ավելի ճշգրիտ, քան Կենդանակերպի նշանները: Այս նկարագրությունները կարդացած մարդկանց 97%-ը համաձայն են:
Իսկ դուք կհամաձայնվե՞ք:
Հունվար = շատախոս
Շատ է սիրում շատախոսել: Սիրում է նրանց, ովքեր իրեն են սիրում: Օժտված է ներքին և արտաքին գեղեցկությամբ:
Ստում է, բայց չի ձևացնում: Հաճախ է հունից դուրս գալիս: Մեծ նշանակություն է տալիս ընկերներին:
Խիզախ և արի: Միշտ պատրաստ է ընկերանալ: Հեշտ է նեղանում, սակայն շուտ էլ մոռանում:
Փետրվար = խելացի
Հակված է աբստրակտ մտածելակերպին: Խելացի է և հնարամիտ: Փոփոխական անձնավորություն է:
Ամենագրավիչ և սեքսուալ: Ունի շատ լավ ընկերներ: Վառ խառնվածքի տեր է:
Ազնիվ և նվիրված: Շատ նպատակասլաց: Գնահատում է ազատությունը:
Մարտ = գեղեցկատես
Անհավանական գեղեցիկ: Սիրառատ և գաղտնապահ: Առատաձեռն, ազնիվ և կարեկցող:
Շատ է սիրում խոսել: Սիրում է, որպեսզի ամեն ինչ այնպես լինի, ինչպես ինքն է ցանկանում: Բոլորից լավ է համբուրվում:
Շատ կամակոր է: Սիրում է իր վրա ուշադրություն հրավիրել: Պատրաստ է ռիսկի դիիմել հանուն ուրիշների:
Ապրիլ = լավիկ
Ոճային և ընկերասեր: Սրամիտ և ուրախ: Շատ խոսող:
Հանգիստ և զուսպ: Բարի և կարեկցող: Հոգատար և հավատարիմ:
Լավ է աշխատում կոլեկտիվում: Շատ ինքնավստահ: Զգայուն:
Մայիս = սիրեկան
Ակտիվ և շարժուն: Վճռական, սակայն հաճախ է ափսոսում շտապողականության համար: Գրավիչ իր և ուրիշների համար:
Սիրում է ուշադրություն: Դիվանագետ: Շատ լավ է կարողանում մխիթարել և կարեկցել:
Խիզախ և արկածախնդիր: Սովորաբար շատ ընկերներ ունի: Էմոցիոնալ է:
Հունիս = արիստոկրատ
Սիրում է փորձել ամեն նորը: Շատ հանրաճանաչ է հակառակ սեռի մոտ: Խորհրդավոր և անհասկանալի:
Շատ լռակյաց է, երբ ոչնչով զբաղված չէ: Հպարտանում է իրենով: Լավ համբավ ունի:
Ազնիվ է և ուշադիր ուրիշների հանդեպ: Նրբանկատ է և ընկերասեր: Լինում է էմոցիոնալ առումով անկանխատեսելի:
Հուլիս = հավաքույթների զարդ
Լավագույն բնավորությունը, որ գրավում է շրջապատող մարդկանց: Շատ է սիրում նոր ծանոթություններ և շփումներ: Սիրում է ֆլիրտ անել և գայթակղել:
Մելոման: Գլուխ է հանում ֆիլմերից: Ունի բոլոր ունակությունները դերասան / դերասանուհի դառնալու համար:
Ուրախ և անհոգ: Արտիստիկ և հետաքրքիր: Շատ գրավիչ է:
Օգոստոս = արկածախնդիր
Սիրում է ռիսկի դիմել: Սիրում է ուշադրություն գրավել: Հրաշալի ինքնակառավարում:
Բարեսիրտ, վստահ և խիզախ: Շատ վրեժխնդիր: Թեթև է շփման մեջ:
Միշտ փայլում է լավատեսությամբ: Սիրում է խաղալ և երգել: Երազող է:
Սեպտեմբեր = սատանիկ
Կյանքի հրաշալի ընկեր: Միշտ ճիշտ ընտրություն է կատարում: Ոչ ոքի վնաս չի պատճառում:
Բոլորից շատ գնահատում է սերն ու արդարությունը: Երազող է: Ծայրահեղ է դատողություններում:
Չի կարողանում զսպել էմոցիաները: Կարողանում է զվարճանալ: Անկանխատեսելի է:
Հոկտեմբեր = ուրախ
Վստահելի և հավատարիմ: Շատ կրքոտ և վտանգավոր: Ժամանակ առ ժամանակ անսանձելի:
Կարողանում է զվարճանալ և ուրախանալ: Խորհրդավոր, անկախ և գեղեցիկ, ինչը գրավում է շրջապատին:
Ժիր է, բայց գաղտնապահ չէ: Լինում է բավական էմոցիոնալ: Խմբում պահպանում է իր անհատականությունը:
Նոյեմբեր = բարի
Կամակոր, բայց բարյացկամ: Կամքի տեր և նպատակասլաց: Սրամիտ:
Գրավում է մարդկանց և սիրում է ուշադրություն: Զգում է խորը: Օժտված է ներքին և արտաքին գեղեցկությամբ:
Չի զիջում իր դիրքերը: Վախվորած է հակառակ սեռի հետ հարաբերություններում: Համակարգված է:
Դեկտեմբեր = աստղ
Ամենագեղեցիկ, նվիրված և առատաձեռն: Հայրենասեր: Մրցակցության հզոր ոգի:
Սիրում է ակտիվ խաղեր և շփում: Անհամբեր է և շտապողական: Ամբիցիոզ է:
Միություններում ազդեցիկ է: Թեթև է շփումներում, բայց ոչ խոցելի: Կառուցում է հեռուն գնացող պլաններ: