fbpx

BMW-ն հաստատել է X4 կրոսովերի արտադրության մտադրության մասին լուրերը

BMW կոնցերնը հաստատել է նոր սպորտային կրոսովեր X4-ի արտադրության մասին լուրերը: X4-ը կկառուցվի վերջին սերնդի X3-ի բազայի վրա:

Արդեն շուտով, մոտակա ժամանակներս բավարիական կոնցեռնը մտադիր է ավելի քան 900 մլն. դոլար ներդրում կատարել իր Ստրասբուրգում և Հարավային Կարոլինայում գտնվող գործարաններում նոր սպորտային BMW X4 կրոսովերի արտադրության կազմակերպման համար:

Բացի նրանից որ BMW X4-ը և X3 պլատֆորմները կունենան նույնատիպ գծեր, այդ թվում նաև կախոցներ, փոխանցման տուփ և թափքի որոշ էլեմենտներ՝ X4-ը կլինի ավելի սպորտային և շքեղ մոդել:

BMW X5 և X6-ի օրինակով այն կունենա ձ տեղանոց սրահ և ավելի ցածր և սպորտային սիլուետ, քան X3-ը:

Շարժիչային համակարգը իր մեջ կներգրավի 6 գլանանոց բենզինային և դիզելային տուրբոշարժիչ:

Նոր BMW X4-ի դեբյուտը կարող է տեղի ունենալ 2014թ.: Քիչ ուշ կհայտնվի նաև նրա լիցքավորված X4 М տարբերակը:

 

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
BMW-ն հաստատել է X4 կրոսովերի արտադրության մտադրության մասին լուրերը
5 սխալ, որոնցից պետք է խուսափել ձեռքերը լվանալուց