Հարգելիներս ուրախ եմ Ձեզ տեղեկացնել, որ ամբողջությամբ ձևափոխվել է «Էլեկտրոնային գրքեր» էջը: Եթե հիշում եք նախկինում գիրքը բեռնելու համար պարտադիր հարկավոր էր գրանցվել: Այժմ այդ ֆունկցիան հանվել է և առավելագույնս հեշտացվել է բեռնման գործընթացը : Այժմ բեռնումը կատարվում է ընդամենը 1 քլիքով:
Հիշեցնեմ, որ «Էլեկտրոնային գրքեր» էջում իմ իսկ ստեղծագործություններն են էլեկտրոնային գրքերի տեսքով, որոնք կարող եք ազատորեն բեռնել: Առայժմ դրանք երեքն են՝ «Սիրո լուսնապար» և «Իմ կորցրած տողերը» բանաստեղծությունների ժողովածուները և վերջերս գրված «Երբ մայրամուտին արևն ընկղմվում է ծովի մեջ» փոքրիկ վիպակը: