Գլխավոր ՇՓՈՒՄ ԳԵՂԵՑԻԿԻ ՀԵՏ Լեոնիդ Ենգիբարով - Քո դեմքը

Լեոնիդ Ենգիբարով – Քո դեմքը

Քեզ նկարելու համար ես կընտրեմ կանաչ եղեգնյա շրջանակով հանդարտ անտառային լճակը և կսպասեմ, թե երբ կգա պայծառ սեպտեմբերյան առավոտը, և որ անպայման հաճելի բուրմունք արձակեն դաղձն ու սոճու փշերը։ Այդ ժամանակ էլ ես գործի կանցնեմ։
Սկզբում ես կնկարեմ աչքերդ, դրա համար ես հուլիսյան տաք երկնքի կապույտ պատառիկներ եմ պահել։
Կաղամախու արմատների մոտից ես մամուռի սև-կանաչավուն ցողուններ կհավաքեմ և զգուշությամբ կիջեցնեմ ջրի մեջ. դրանք քո թարթիչներն ու հոնքերը կլինեն։
Շրթունքներդ ես ջրաշուշանների մեծ պսակաթերթերով կշարեմ, իսկ նրանց բարակ կոթունները կուրվագծեն դեմքիդ օվալը, քո քիթն ու մազերը։ Քիչ էր մնում մոռանայի, դեմքիդ կենդանություն տալու համար ինչ-որ ջերմ երանգ է հարկավոր… Ջրի վրայով ես մասուրի նուրբ-ծիրանագույն սերմեր կսահեցնեմ։ Այսպես ավելի լավ է։
Հետո ես մի փոքրիկ մաքուր քար կվերցնեմ և զգուշությամբ շրջանակի վերին մասի մոտ կնետեմ։ Ջրի վրայով հազիվ նշմարվող ալիքներ կտարածվեն, դա քո ժպիտը կլինի։
Նկարը գրեթե պատրաստ է։
Նաև անտառային թռչունների ծլվլոցը կավելացնեմ, իսկ անկյուններում աշնանային սարդոստայնի մի քանի թելեր շաղ կտամ, դա նկարին հնամյա տեսք կտա…
Փոքրիկ լճակից ես միայն ուշ աշնանը կհեռանամ, երբ նկարը ծածկվի բարակ սառցե շերտով, այդ ժամանակ էլ հնարավոր կլինի հանգիստ շունչ քաշել։
Գարնանը դու կգաս անտառ ձնծաղիկ հավաքելու և կտեսնես քեզ լճում։ Մի՛ զարմացիր. «Ո՞վ է սա արել»։
Այդ ես եմ։ Այժմ քեզ ամեն ինչ հասկանալի՞ է։

Загрузка…

 

կարդացեք նաև

Հայտնի են աշխարհի ամենաշուտ հիասթափեցնող մեքենաները

Գերմանական և բրիտանական լյուքս դասի մեքենաները իրենց գնման առաջին իսկ տարում, վերավաճառվում են։ Այս մասին ասվում է iSeeCars.com վիճակագրական գործակալության ուսումնասիրության մեջ։ Ըստ ուսումնասիրության վերավաճառվում...

6 անվճռական Կենդանակերպի նշաններ, որոնք շատ ավելի դժվար են ապրում, քան մնացածը

Բոլորն էլ գիտեն, թե որքան դժվար է շփվել մարդու հետ, ով ինքն էլ չի իմանում ինչ է ուզում և արտահայտվում է երկակի: Աստղաբաններն ասում են,...

Հնեաբանները Եգիպտոսում հայտնաբերել են 4000 տարվա դամբարան: Ներսից այն շատ «թարմ է»

Վերջերս պեղումների ժամանակ հնեաբանները Եգիպտոսում գտնվող Սակարա դամբարանադաշտում հայտնաբերել են հին ազնվական Հուվիի գերեզմանը, ով պատկանում է 5-րդ դինաստիային: Դամբարանը շատ լավ է պահպանվել իր...

Կենդանակերպի նշաններ։ Ինչո՞ւ Ձեր բախտը չի ժպտում հարաբերություններում

Հարաբերություններում ոչ բոլոր մարդկանց է բախտը ժպտում։  Եվ դրա պատճառ կարող է լինել ինչ պատահի։ Այս հոդվածում մենք հիմնվելով Ձեի Կենդնանակերպի նշանի վրա՝ կփորձենք...

Տարրական թեստ աշխարհագրությունից, որը քչերն են կարողանում անսխալ անցնել

Ներկայացնում ենք Ձեզ տարրական թեստ աշխարհագրությունից: Իսկ դուք կկարողանա՞ք անսխալ անցնել այն: Եկեք տեսնենք: Աղբյուրը՝ BlogNews Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն...