fbpx

Ինչպես գտնել և արգելափակել բոլոր այն ընկերություններին, որոնք հետևում են ձեզ Facebook-ի միջոցով

Գրանցվելով Facebook-ի միջոցով կողմնակի կայքերում, մենք տրամադրում են ընկերություններին մեր անձնական տվյալները: Իմացեք ինչպես պահպանել սեփական գաղտնիությունը ցանցում:

Facebook-ը դա հիանալի գործիք է ընկերների և բարեկամների հետ կապ պաշտպանելու, լուսանկարների փոխանակման նաև այլ անձանց նորություններին ծանոթանալու համար:

Եվ չնայած նրան, որ Facebook-ը անվճար հարթակ է, այնուամենայնիվ այն ունի իր գինը, ուղղակի դա արտահայտված է ոչ դրամական էկվիվալենտով: Ամեն ոք, ով օգտվում է Facebook-ից, ընկերություններին է տրամադրում գրեթե անսահմանափակ մուտք սեփական տվյալներին, որը այս կամ այն ձևով փոխանցվում է գովազդատուներին: Կարող եք չկասկածել, որ Facebook-ը գիտի ձեր մասին շատ ավելին, քան դուք պատկերացնում եք:

Շատերը Գրանցվելով Facebook-ի միջոցով կողմնակի կայքերում նույնիսկ չեն էլ կասկածում, որ իրենք տրամադրում են տվյալ ընկերությանը մուտք սեփական տվյալներին, այդ թվում նաև՝ հեռախոսահամարին, իսկ երբեմն էլ տվյալներին գտնվելու վայրի մասին:

Որպեսզի կարողանաք պահպանել սեփական գաղտնիությունը, հետևեք Business Insider-ի խորհուրդներին` գտեք և արգելափակեք բոլոր այն ընկերություններին, որոնք հետևում են Ձեզ Facebook-ի միջոցով: Դրա համար հետևեք ներքևում բերված ցուցումներին.

1. Սեղմեք էջի վերևի մասի աջ անկյունում գտնվող ներքև ցույց տվող սլաքի վրա և ընտրեք «Настройки» (settings)

Facebook-1

2. Անցեք «Приложения» (Apps) բաժինը

Facebook-2

Ձեր առջև կհայտնվի կայքերի և հավելվածների ցուցակը, որոնք մուտք ունեն դեպի ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Եթե դուք ակտիվ օգտատեր եք, ապա շատ հավանական է, որ ցուցակը կլինի բավական մեծ:

3. Ուզո՞ւմ եք իմանալ ինչ գիտի ձեր մասին այս կամ այն հավելվածը: Սեղմեք «Редактировать» (Edit settings), որը գտնվում է հավելվածի անվանումից աջ

Facebook-3

Պարզվում է Pinterest-ը մուտք ունի ձեր հիմնական տվյալներին, էլեկտրոնային փոստին և այլն

Facebook-4-1

Բայց դա էլ վերջը չէ: Տեսնո՞ւմ եք հազիվ նշմարելի հարցականի նշանը, որը գտնվում է «Основная информация о вас» գրառման դիմաց: Սեղմեք դրա վրա և դուք կիմանաք թե ինչ նկատի ունի Facebook-ը Основная информация о вас ասելով:

Facebook-4

4. Որպեսզի արգելափակեք այս կամ այն հավելվածը, սեղմեք անվանումից աջ գտնվող «x» նշանի վրա:

Facebook-5

Հնարավոր է որոշակի ժամանակ պահանջվի ամբողջ հավելվածները ջնջելու համար, սակայն դա կօգնի ձեզ պահպանել գաղտնիության ձեր իրավունքը:

Եթե գտնում եք այս ինֆորմացիան օգտակար, ուրեմն կիսվեք նրանով նաև ձեր ընկերների հետ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ինչպես գտնել և արգելափակել բոլոր այն ընկերություններին, որոնք հետևում են ձեզ Facebook-ի միջոցով
ԹԵՍՏ. Արվեստի ո՞ր ոճն է համապատասխանում Ձեզ