fbpx

Այս ճապոնական թեստը շատ բան կպատմի ձեր հարաբերությունների մասին

Այս ենթագիտակցականի վրա հիմնված թեստը տալիս է բավական ճիշտ արդյունքներ: Փորձեք և կհամոզվեք ինքներդ:

Պատկերացրեք, որ դուք գնում եք ձեր ընկերուհու / ընկերոջ տուն․․․

1. Այնտեղ հասնելու համար դուք ունեք երկու ճանապարհ: Նրանցից մեկը ուղիղ և արագ է, սակայն շատ պարզ և անհետաքրքիր: Մյուս ճանապարհը տեսարժան է և լի զարմանահրաշ տեսարժան վայրերով, սակայն բավական երկար ժամանակ է զբաղեցնում, որպեսզի հասնեք ձեր սիրելի մարդու տուն:

Ո՞ր ճանապարհը կընտրեք՝ երկա՞րը, թե՞ կարճը:

2. Ճանապարհին տեսնում եք վարդի երկու թուփ: Մեկի վրա սպիտակ վարդեր են, իսկ մյուսի՝ կարմիր: Դուք որոշում եք ծաղկեփունջ քաղել ձեր սիրելիի համար:

Ի՞նչ գունային համադրություն կընտրեք: Կարմիրի և սպիտակի համադրությո՞ւն, թե՞ միագույն:

3. Դուք վերջապես հասնում եք ձեր սիրելիի տուն: Սեղմում եք դռան զանգը, բայց պատասխանում է սպասուհին: Դուք կարող եք խնդրել սպասուհուն հաղորդել, որ դուք եկել եք, կամ էլ ինքներդ ուղիղ գնալ նրա մոտ:

Ո՞րն եք գերադասում: Խնդրել սպասուհուն, թե՞ դա կանեք ինքներդ:

4. Դուք բարձրանում եք ձեր սիրելիի սենյակ: Բայց այնտեղ ոչ ոք չկա: Դուք կարող եք վարդերը դնել պատուհանագոգին կամ անկողնու վրա:

Որտե՞ղ կդնեք ծաղիկները: Անկողի՞ն, թե՞ պատուհանագոգ:

5. Արդեն երեկո է, պետք է քնել: Դուք երկուսով գնում եք տարբեր սենյակներ: Առավոտյան արթնանում եք և վազում եք դեպի սիրելիի սենյակ, որպեսզի բարի լույս մաղթեք: Դուք մտնում եք սենյակ՝

Նա արթո՞ւն է, թե՞ քնած:

6. Ժամանակն է վերադառնալ տուն: Եվ կրկին այն նույն երկու տարբերակը՝ կարճ, բայց տաղտկալի և երկար, բայց հետաքրքիր ճանապարհ:

Ո՞ր ճանապարհը կընտրեք՝ կա՞րճը, թե՞ երկարը:

Պատասխաններ

1. Ո՞ր ճանապարհը կընտրեք՝ երկա՞րը, թե՞ կարճը

Ճանապարհները խորհրդանշում են ձեր վերաբերմունքը սիրուն: Եթե ընտրել եք կարճը՝ նշանակում է դուք սիրահարվում եք հեշտ և արագ: Եթե ընտրել եք երկարը՝ դուք չեք շտապում և զգացմունքներից չեք կորցնում գլուխը:

2. Վարդերի ի՞նչ համադրություն եք ցանկանում նվիրել սիրելիին

Կարմիր վարդերի քանակը նշանակում է, թե հարաբերություններում որքան եք պատրաստ և ցանկանում տալ: Իսկ սպիտակ վարդերի քանակը՝ որքան եք սպասում ստանալ:

3. Ո՞րն եք գերադասում: Խնդրել սպասուհո՞ւն, թե՞ դա կանեք ինքներդ:

Այս հարցը ցույց է տալիս ձեր վերաբերմունքը փոխհարաբերություններում առաջացած պրոբլեմների լուծմանը: Եթե դուք խնդրում եք սպասուհուն, ապա դուք, հավանաբար, հակված եք դիմել երրորդ կողմին՝ կոնֆլիկտները հարթելու համար:

Եթե դուք ինքներդ եք ցանկանում գնալ սիրելիի մոտ, ապա դուք բավական ուղղամիտ եք: Եթե կա պրոբլեմ, դուք ցանկանում եք ինքներդ լուծել այն, ցանկանալով ամեն ինչ տեղում պարզել:

4. Որտե՞ղ դնել վարդերը՝ անկողնու վրա՞, թե՞ պատուհանագոգին

Սա ցույց է տալիս, թե որքան հաճախ եք ցանկանում տեսնել ձեր սիրելիին: Անկողնու վրա վարդերի տեղադրումը նշանակում է, որ դուք ձգտում եք վստահություն ձեռք բերել հարաբերություններում և ցանկանում եք նրան տեսնել ամեն օր:

Եթե վարդերը դնում եք պատուհանագոգին, դա ցույց է տալիս, որ դուք չեք շտապում շատ հաճախ տեսնել սիրելիին:

5. Ձեր սիրելին քնա՞ծ է, թե՞ արթուն

Քնած է՝ դուք ձեր ընտրյալին ընդունում եք այնպիսին, ինչպիսին որ կա:

Արթուն է՝ դուք սպասում եք, որ նա ունակ է փոխվելու հանուն ձեզ:

6. Ո՞ր ճանապարհով կվերդառանաք տուն

Երկար և կարճ ճանապարհները այժմ ցույց են տալիս, թե որքան երկար կտևի ձեր սերը: Եթե դուք ընտրել եք կարճ ճանապարհը, դուք կարող եք արագ հիասթափվել:

Եթե ընտրել եք երկար ճանապարհը՝ դուք շատ երկար կապված կլինեք ձեր զուգընկերոջ հետ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Այս ճապոնական թեստը շատ բան կպատմի ձեր հարաբերությունների մասին
ԹԵՍՏ. Որքա՞ն հարմարավետ է Ձեզ միայնության մեջ