fbpx

Բիլ Գեյթսի կյանքի 11 օրենքները

Բիլ Գեյթսը ելույթ ունենալով բարձր դասարանների աշակերտների մոտ, նշում է կյանքի 11 օրենք, որոնք, իր կարծիքով, դեռահասները երբեք չեն իմանա դպրոցի պատերի ներսում։

Նա ընդգծում է, որ լավատեսության և պոլիտ կոռեկտության ամենօրյա դասերը ձևավորում են սերունդներ, ովքեր հեռու են իրականությունից, իսկ դա էլ անխուսափելիորեն բերում է անհաջողությունների՝ մեծահասակ կյանքում։

1. Կյանքը անարդար է՝ համակերպվեք այդ իրողության հետ։

2. Աշխարհը թքած ունի ձեր ինքնագնահատականի վրա։

Կյանքը կպահանջի ձեզանից ավարտել գործը ՄԻՆՉ այն, երբ դուք վստահություն կզգաք։

3. Դպրոցը ավարտելուց հետո դուք տարեկան 60 000$ չեք ստանա։

Դուք չեք դառնա ընկերության փոխտնօրեն արբանյակային ալեհավաք ունեցող մեքենայով, քանի դեռ ինքներդ չեք վաստակել դրա համար։

4. Դուք գտնում եք, որ ուսուցիչը չափազանց պահանջկո՞տ է։

Համբերեք, մինչև կդառնաք ղեկավար։

5. Համբուրգերներ բաժանելը ձեր պատվից ցածր չէ։

Ձեր պապիկներն ու տատիկները կոտլետներ բաժանելը այլ կերպ էին անվանում։ Նրանք դա անվանում էին՝ հնարավորություն։

6. Եթե դուք կեղտի մեջ եք, դա ձեր ծնողների մեղքը չէ, մի նվնվացեք, սովորեք սեփական սխալների վրա։

7. Մինչև ձեր ծնվելը ձեր ծնողները այդքան ձանձրալի չէին, ինչ հիմա։

Նրանք այդպիսին դարձան՝ վճարելով ձեր ուսման վարձերը, լվանալով ձեր շորերը և անվերջ լսելով ձեր մտորումները սեփական սիրելի եսի մասին։ Այդ պատճառով, նախքան աշխարհը ձեր ծնողների սերունդից մաքրելը, մաքրեք սեփական բնակարանի զուգարանը։

8. Ձեր դպրոցը, միգուցե, դադարել է աշակերտներին բաժանել առաջնորդների և անհաջողակների, բայց կյանքը՝ չի դադարել։

Որոշ դպրոցներում վատ գնահատականեր չեն նշանակում, և տալիս են ձեզ այնքան հնարավորություն, որքան ձեզ կպահանջվի ճիշտ պատասխանի համար։ Դա ընդհանուր որևէ բան չունի իրական կյանքի հետ։

9. Կյանքը բաժանված չէ կիսամյակների։

Դուք չեք ունենա ամառային արձակուրդներ, և կգտնվեն շատ քիչ գործատուներ, ովքեր հետաքրքրված կլինեն, որ դուք գտնեք ինքներդ ձեզ։ Փնտրեք ձեզ ձեր հաշվին։

10. Հեռուստատեսությունը՝ իրական կյանքը չէ։

Իրականում մարդիկ սովորաբար ստիպված են գնալ աշխատանքի, այլ ոչ թե ամեն օր, ժամերով նստել սրճարաններում։

11. Քաղաքավարի եղեք «գիրք կրծողների» և «ցնդած գիտունիկների» հանդեպ։

Բացառված չէ, որ շատ շուտով, հնարավոր է աշխատեք նրանցից մեկի ղեկավարությամբ։

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag