fbpx
Գլխավոր ՇՓՈՒՄ ԳԵՂԵՑԻԿԻ ՀԵՏ ՀԱՆՐԱՃԱՆԱՉ ՄԱՐԴԻԿ 11 ոսկե խորհուրդներ Բիլ Գեյթսից

11 ոսկե խորհուրդներ Բիլ Գեյթսից

Microsoft կորպորացիայի հիմնադիր, աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Բիլ Գեյթսը, ելույթ ունենալով դպրոցներից մեկում, նշեց 11 օրենք, որն ըստ իրեն, մարդկանց երբեք չեն սովորեցնի դպրոցում:

Ներկայացնում ենք այդ օրենքները, որպեսզի դուք էլ հիշեք կյանքում գլխավորի մասին.

Կյանքը անարդար է՝ համակերպվեք այդ փաստի հետ:

Աշխարհը թքած ունի քո ինքնազգացողության և ինքնահարգանքի վրա: Աշխարհը մինչ քո արժանապատվության զգացումին ուշադրություն դարձնելը՝ քեզնից սպասում է որևէ նվաճում:

Շատ քիչ հավանական է, որ անմիջապես դպրոցը ավարտելուն պես քեզ կսկսեն տարեկան 40 հազար դոլար աշխատավարձ վճարել: Դու չես դառնա ընկերության լիմուզինով և սեփական վարորդով փոխտնօրեն, մինչ դու դրան չարժանանաս:

Եթե գտնում ես, որ քո ուսուցիչը խիստ է և պահանջկոտ՝ համբերիր մինչև կծանոթանաս քո բոսսի հետ: Ի տարբերություն ուսուցչի, բոսսի կարիերան կապված է այն բանի հետ, թե ինչպես ես դու կատարում քո առջև դրված առաջադրանքները:

Մակդոնալդսում բուրգերներ տապակելը՝ քո արժանապատվությունից ցածր չէ: Քո նախահայրերը կանվանեին այդպիսի աշխատանքը «լավ հնարավորություն»:

Մի շտապիր ամեն անհաջողությանդ մեջ մեղադրել ծնողներիդ: Մի նվնվա ու քարշ մի տուր ետևիցդ անհաջողություններդ: Սովորի՛ր դրանց վրա:

Մինչ քո ծնվելը, ծնողներդ այդքան ձանձրալի և այդքան անհետաքրքիր մարդիկ չէին: Նրանք այդպիսին դարձան, երբ սկսեցին տքնաջան աշխատել, որպեսզի ապահովեն քո անհոգ մանկությունը, լվանալով հագուստդ և լսելով քո անվերջ պարծենկոտությունը: Այդ պատճառով մինչ շտապելը ծնողներիդ սերնդից Ամազոնյան անտառները փրկելը, նախ և առաջ կարգի բեր սեփական սենյակդ:

Քո դպրոցը հրաժարվել է գերազանցիկների և ծույլիկների բաժանման սկզբունքից, իսկ կյանքը՝ ոչ: Որոշ դպրոցներում չեղարկել են ցածր գնահատակները և թույլ են տալիս անցնել միևնույն թեստը, որքան ցանկանաս: Դա նույնիսկ չնչին կապ չունի այն ամենի հետ, ինչ կատարվում է իրական կյանքում:

Կյանքը բաժանված չէ կիսամյակների, այնտեղ գոյություն չունեն ամառային արձակուրդներ, և շատ քիչ գործատուներ են հետաքրքրված այն բանում, որպեսզի դու վերջապես կարողանաս գտնել սեփական «եսը»: Դու պետք է ինքնուրույն դա անես, քո ժամանակի հաշվին:

Մի շփոթիր իրական կյանքը այն կյանքի հետ, որը ցույց են տալիս հեռուստացույցով: Կյանքում՝ մարդիկ ստիպված են իրենց ժամանակի մեծ մասը անցկացնել ոչ թե սրճարաններում, այլ աշխատավայրում:

Լավ հարաբերություններ պահպանիր «գիրք կրծող, ակնոցավոր բուսաբանների» հետ: Ամենայն հավանականությամբ նրանցից մեկը շուտով կդառնա քո ղեկավարը:

կարդացեք նաև

Բազմագիտակության ԹԵՍՏ․ Միայն բացարձակ հանճարը կարող է այն անցնել 90%-ով

Մենք նոր և հետաքրքիր թեստ ունենք բոլոր բազմակողմանի զարգացած մարդկանց համար: Անցեք թեստը և ստուգեք Ձեր գիտելիքները: Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և...

Մի հարուստ կին հրապարակավ վիրավորեց մատուցողուհուն: Աղջկա պատասխանը վիրավորանքին՝ շքեղ էր

Երբեք ձեզ ուրիշներից վեր մի դասեք․․․ Ես աշխատում եմ շատ թանկ ռեստորանում: Ես գնացի գեղեցկության մի շքեղ սրահ՝ մազերս հարդարելու համար: Այնտեղ ես տեսա կանանց,...

Կենդանակերպի 5 նշան, որոնք չեն կարողանում բաց թողնել անցյալը

Նրանք անցյալով ավելի շատ են ապրում, քան պատրաստ են խոստովանել այդ մասին: Ցուլ Դուք հաճախ պատրաստ չեք բաց լինել նոր փորձառությունների և իրադարձությունների համար: Ընդհակառակը, դուք...

Կենդանակերպի 4 հաջողակ նշան, որոնք բոլորից հաճախ են դառնում միլիոնատերեր

Միլիոնատեր կարող է դառնալ յուրաքանչյուրը՝ անկախ տարիքից և սեռից: Բայց որոշ Կենդանակերպի նշանների դա, միանշանակ, ավելի արագ է հաջողվում, քան մյուսներին: Խոյ Խոյերը բարձր ինտելեկտ ունեն,...

Վայրի գայլերը փրկել են հղի կնոջը և ընդունել ծնունդը

Ամերիկուհի Մերի Կրանիկը ձնամրրիկի ժամանակ ծննդաբերել է 3.4 կիլոգրամ քաշով առողջ երեխա, և դրանում նրան օգնել է գայլերի ոհմակը: Մերին հղիության ութերորդ ամսում էր, երբ...