fbpx

11 ոսկե խորհուրդներ Բիլ Գեյթսից

Microsoft կորպորացիայի հիմնադիր, աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Բիլ Գեյթսը, ելույթ ունենալով դպրոցներից մեկում, նշեց 11 օրենք, որն ըստ իրեն, մարդկանց երբեք չեն սովորեցնի դպրոցում:

Ներկայացնում ենք այդ օրենքները, որպեսզի դուք էլ հիշեք կյանքում գլխավորի մասին.

Կյանքը անարդար է՝ համակերպվեք այդ փաստի հետ:

Աշխարհը թքած ունի քո ինքնազգացողության և ինքնահարգանքի վրա: Աշխարհը մինչ քո արժանապատվության զգացումին ուշադրություն դարձնելը՝ քեզնից սպասում է որևէ նվաճում:

Շատ քիչ հավանական է, որ անմիջապես դպրոցը ավարտելուն պես քեզ կսկսեն տարեկան 40 հազար դոլար աշխատավարձ վճարել: Դու չես դառնա ընկերության լիմուզինով և սեփական վարորդով փոխտնօրեն, մինչ դու դրան չարժանանաս:

Եթե գտնում ես, որ քո ուսուցիչը խիստ է և պահանջկոտ՝ համբերիր մինչև կծանոթանաս քո բոսսի հետ: Ի տարբերություն ուսուցչի, բոսսի կարիերան կապված է այն բանի հետ, թե ինչպես ես դու կատարում քո առջև դրված առաջադրանքները:

Մակդոնալդսում բուրգերներ տապակելը՝ քո արժանապատվությունից ցածր չէ: Քո նախահայրերը կանվանեին այդպիսի աշխատանքը «լավ հնարավորություն»:

Մի շտապիր ամեն անհաջողությանդ մեջ մեղադրել ծնողներիդ: Մի նվնվա ու քարշ մի տուր ետևիցդ անհաջողություններդ: Սովորի՛ր դրանց վրա:

Մինչ քո ծնվելը, ծնողներդ այդքան ձանձրալի և այդքան անհետաքրքիր մարդիկ չէին: Նրանք այդպիսին դարձան, երբ սկսեցին տքնաջան աշխատել, որպեսզի ապահովեն քո անհոգ մանկությունը, լվանալով հագուստդ և լսելով քո անվերջ պարծենկոտությունը: Այդ պատճառով մինչ շտապելը ծնողներիդ սերնդից Ամազոնյան անտառները փրկելը, նախ և առաջ կարգի բեր սեփական սենյակդ:

Քո դպրոցը հրաժարվել է գերազանցիկների և ծույլիկների բաժանման սկզբունքից, իսկ կյանքը՝ ոչ: Որոշ դպրոցներում չեղարկել են ցածր գնահատակները և թույլ են տալիս անցնել միևնույն թեստը, որքան ցանկանաս: Դա նույնիսկ չնչին կապ չունի այն ամենի հետ, ինչ կատարվում է իրական կյանքում:

Կյանքը բաժանված չէ կիսամյակների, այնտեղ գոյություն չունեն ամառային արձակուրդներ, և շատ քիչ գործատուներ են հետաքրքրված այն բանում, որպեսզի դու վերջապես կարողանաս գտնել սեփական «եսը»: Դու պետք է ինքնուրույն դա անես, քո ժամանակի հաշվին:

Մի շփոթիր իրական կյանքը այն կյանքի հետ, որը ցույց են տալիս հեռուստացույցով: Կյանքում՝ մարդիկ ստիպված են իրենց ժամանակի մեծ մասը անցկացնել ոչ թե սրճարաններում, այլ աշխատավայրում:

Լավ հարաբերություններ պահպանիր «գիրք կրծող, ակնոցավոր բուսաբանների» հետ: Ամենայն հավանականությամբ նրանցից մեկը շուտով կդառնա քո ղեկավարը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
11 ոսկե խորհուրդներ Բիլ Գեյթսից
Կարճ պատմվածք, որը կբարձրացնի ձեր տրամադրությունը