Շվեդ լուսանկարիչ Լենարտ Նիլսոնը կատարել է իրա առաջին ունիկալ լուսանկարահանումները դեռևս 1965թ.: 10 տարի իր կյանքից, առանց ափսոսալու, նա ծախսել է, որպեսզի ժապավենի վրա կարողանա անմահացնել էմբրիոնի էվոլյուցիան՝ բեղմնավորումից մինչ ծնունդ:
Նա հասնում է իր ուզածին Ստոկհոլմի կլինիկաներից մեկում, հարմարեցնելով միկրոխցիկը և միկրոլուսավորիչը միզապարկի ներսից ուսումնասիրելու համար նախատեսված ցիստոսկոպի ծայրին: Հազարավոր նկարներ է արել անմիջապես արգանդի ներսից, որտեղից մարդիկ կատարում են իրենց առաջին «քայլը»:
Եվ այսպես.
Սպերմապտոզոիդը արգանդային խողովակների լորձաթաղանթներով շարժվում է դեպի ձվաբջիջ.
Ձվաբջիջը.
Տեղի կունենա՞ արդյոք հանդիպումը.
Ֆալոպիան խողովակների պատը.
Երկու սպերմապտոզոիդ շփման մեջ են մտնում ձվաբջջի թաղանթի հետ: Սպերմապտոզոիդի գլխիկում պարունակվող ֆերմենտները քայքայում են ձվաբջջի թաղանթը, բայց միայն մեկ սպերմապտոզոիդի գենետիկական նյութն է մասնակցում բեղմնավորմանը:
200 միլիոն հայրական սպերմապտոզոիդներից միայն մեկը ճեղքելով ձցաբջջի թաղանթը՝ ներխուժում է ներս.
Սպերմապտոզոիդի երկայնական կտրվածքը: Գենետիկական նյութը պարունակվում է սպերմապտոզոիդի գլխիկի մեջ.
1 շաբաթից սաղմը անցնելով ֆալոպիան խողովակներով, բնակություն է հաստատում արգանդում.
Էմբրիոնը կպած արգանդի լորձով (+8 օր).
Էմբրիոնի զարգացումը: Մոխրագույնը դա ապագա ուղեղն է (+22 օր).
24 օր: Կմախք առայժ սաղմը չունի: Միայն սիրտ, որը սկսում է բաբախել 18-րդ օրվանից.
28 օր բեղմնավորումից հետո.
4.5 շաբաթ.
5 շաբաթական էմբրիոն: Արդեն նկատվում են աչքերի, քթանցքերի և բերանի անցքերը.
40 օր: Սաղմի արտաքին բջիջները միաձուլվում են արգանդի պատերին և առաջացնում են պլացենտան: Դա սպունգանման մարմնի մի կտոր է, որը առաջին 9 ամիսների ընթացքում մարդու համար ծառայում է որպես և՛ թոքեր, և՛ ստամոքս, և՛լյարդ, և՛ երիկամ.
8 շաբաթ: Արագ զարգացող էմբրիոնը ապահով է մոր արգանդում: Էլեկտրոնային միկրոսկոպի օգնությամբ Նիլսոնը կարողացել է մեծացնել պատկերը 100 հազարավոր անգամ.
10 շաբաթ: Կոպերը արդեն կիսաբաց են և մի քանի օրից նրանք ամբողջովին կձևավորվեն.
16 շաբաթ: Հետաքրքրասեր փոքրիկը օգտագործում է իր ձեռքերը իր շուրջը ուսումնասիրելու համար.
Կմախքը հիմնականում է բաղկացած է ճկուն «լիսեռից» և արյունատար անոթների ցանցից, որոնք երևում են բարակ մաշկի միջով.
18 շաբաթ: Մոտավորապես 14 սմ: Սաղմը արդեն կարող է ձայներ ընկալել արտաքին աշխարհից.
19 շաբաթ.
20 շաբաթ:Մոտավորապես 20սմ: Գլխի վրա սկսում են հայտնվել մազերը.
24 շաբաթ.
26 շաբաթ
6 ամիս: Առջևում 8-9 անհոգ շաբաթներ են, բայց մարդուն արդեն նեղ է արգանդում և նա պատրաստվում է լքել այն. Շրջվում է գլխով ներքև՝ այդպես հեշտ է դուրս գալ.
4 շաբաթից երեխան կտեսնի լույս աշխարհը.
Աղբյուրը՝ http://news.open.by
Անպայման դիտեք նաև Երեխայի բեղմնավորումը և զարգացումը արգանդում շշմեցուցիչ տեսանյութը: