Ցուցակը կազմված է ըստ Reddit-ի օգտատերերի մեջ, անցած շաբաթ, անց կացված հարցումների:
Գիտական ֆանտաստիկա՝ դա գրքեր են հորինված աշխարհների մասին: Այս ժանրը ստիպում է գրողներին և ընթերցողներին դուրս գալ սեփական տիեզերքի կաղապարներից:
Ձեզ եմ ուզում ներկայացնել այդպիսի գրքերի ցանկ «Reddit» կայքից: Համաձա՞յն եք «Reddit»-ի օգտատերերի կազմած ցանկի հետ: Ձեր կարծիքները կարող եք թողնել մեկնաբանություններում:
1. Հառնեք մոխիրներից
Հեղինակ՝ Ֆիլիպ Խոսե Ֆարմեր
«Հառնեք մոխիրներից» վեպում նկարագրված է բավական պարզ միտք՝ ի՞նչ կլինի, եթե ամեն մեկը ով երբևէ ապրել է Երկիր մոլորակի վրա վերակենդանանա:
Ֆերմերի գլուխգործոցը պատմում է ինչպես հորինված պերսոնաժների, այնպես էլ հանրահայտ պատմական դեմքերի փոխհարաբերությունների և արկածների մասին:
2. Դահիճի ստվերը (The Shadow of the Torturer)
Հեղինակ՝ Ջին Վուլֆ
«Դահիճի ստվերը» Վուլֆի «Նոր արևի գիրք» շարքի առաջին վեպն է: Այն պատմում է մի հյուսիսցու՝ դահիճների գիլդիայի աշակերտի մասին: Հյուսիսցուն աքսորում են դավաճանության համար, քանի որ նա օգնել է իր սիրելի աղջկան կատարել ինքնասպանություն: Այսպես սկսվում է նրա ճանապարհորդությունը, որի ընթացքում նա պատասխաններ է փնտրում իրականությանը և սթափ մտքին վերաբերող հարցերի շուրջ:
3. Անաթեմ
Հեղինակ՝ Նիլ Սթիվենսոն
Սթիվենսոնի «Անաթեմ» վեպը պատմում է հասարակության մասին, որոնք ինտելեկտուալներին ուղղարկում են հատուկ վանքեր, որտեղ նրանք կկարողանան կենտրոնանալ բացառապես գիտության վրա: Բայց և այնպես վանքի և աշխարհիկ կյանքի սահմանները հետզհետե սկսվում են ջնջվել, անկանխատեսելի կրիզիսի պատճառով՝ կրիզիս որը կարող է վերաբերվել յուրաքանչյուրին:
4. Տիեզերական ապոկալիպսիս
Հեղինակ՝ Ալաստեր Ռեյնոլդս
Երբ հնագետ Դեն Սթիվեստը 2251թ. հայտանբերում է, որ Ռեսուրգեմ մոլորակի հնագույն քաղաքակրթությունը խորհրդավոր կերպով ոչնչացված է, նրա մոտ մտավախություններ են առաջանում, որ մարդկությանը նույն ճակատագիրն է սպասում:
Տիեզերական ապոկալիպսիսում զուգահեռ կերպով ընթանում է երկու պատմություն, ընդ որում որոշները կատարվել են մյուսներից շատ տարիներ առաջ:
5. Խավարի ձախ ձեռքը
Հեղինակ՝ Ուրսուլա Լե Գուին
Այսպես կոչված կանացի գիտաֆանտաստիկայի առաջին մեծ վեպերից մեկը՝ «Խավարի ձախ ձեռքը» պատմում է այն մասին թե ինչպես էին մարդիկ փորձում համոզել այլմոլորակային անսեռ ռասային միանալ միջգալակտիկական ալյանսին:
Լե Գուինի նկարագրած Գեթենցիները և նրանց միշտ սառը Գեթեն (Gethen) մոլորակը, որը թարգմանաբար նշանակում է «ձմեռ»՝ դա հայացք է դեպի աշխարհ, որը զրկված է սովորական մարդկային երկսեռությունից:
6. Ես Ռոբոտ եմ
Հեղինակ՝ Այզեկ Ազիմով
Ուիլ Սմիթի երկրպագուներին գուցե հետաքրքիր լինի «Ես ռոբոտ եմ» ֆիլմի սկզբնաղբյուրը: Հենց Ազիմովն է գրել 10 նովել մարդու և ռոբոտների ֆուտուրիստիկ փոխհարաբերությունների մասին:
«Ես ռոբոտ եմ» վեպում հիմնական տեղը զբաղեցնում է Ազիմովի կողմից շարադրված ռոբոտատեխնիկայի 3 օրենքները:
7. Տիտանի Սիրենները (Sirens of Titan)
Հեղինակ՝ Կուրտ Վոնեգուտ
Հնարավոր է Վոնեգուտի ամենահայտնի վեպը դա «Սպանդ N5» է, բայց երկրորդ տեղում հաստատ «Տիտանի Սիրենները»: Տիտանի վրա ապրում է այլմոլորակային, որը պատահականության շնորհիվ որոշումներ է կայացնում Երկիր մոլորակում կատարվող բոլոր իրադարձությունների շուրջ՝ պատերազմից մինչև բարոյականության հաստատում: Եվ արդյունքում նա գրեթե դառնում է մարդկության գոյության նպատակը:
8. Կոնտակտ
Հեղինակ՝ Կարլ Սագան
Ամերիկյան էկրաններից PBS «Տիեզերք» ծրագրում հայտնվելուց տարիներ հետո, Սագանը հրապարակում է «Կոնտակտ» վեպը, որտեղ Երկիրը հաղորդագրություն է ստանում այլմոլորակային քաղաքակրթությունից:
Հաղորդագրությունների մեծ մասը գրված է միջազգային մաթեմատիկական լեզվով, ինչը թույլ է տալիս մարդկանց շփվել և արդյունքում համագործակցել այլմոլորակային կյանքի ներկայացուցիչների հետ:
9. ԿարմիրՄարս
Հեղինակ՝ Կիմ Սթենլի Ռոբինսոն
«Մարս» շարքի առաջին վեպում մարդկությունը դեռևս նոր-նոր է յուրացնում կարմիր մոլորակը: Մարսը հարկավոր էր տեռռակազմավորել՝ մոլորակի հետագա կոլոնիզացիայի համար:
Ամբողջ եռերգությունը գրավում է մի քանի դարերի ժամանակաշրջան: Ուշադրության կենտրոնում են մի քանի տասնյակ խորը մտածված պերսոնաժներ: Գիրքը փորձում է պատասխանել մարդու կողմից Մարսի յուրացման դեպքում հնարավոր գիտական, սոցիալական և էթնիկական հետևանքներին վերաբերող հարցերին:
10. Պանդորայի աստղը
Հեղինակ՝ Պիտեր Համիլթոն
Աշխարհում, որտեղ հարյուրավոր մոլորակներ կապված են իրար հետ սև անցքերի կողքին, աստղագետ Դադլի Բոուսը հայտնաբերում է Երկրից մի քանի հազար լուսային տարի հեռավորության վրա գտնվող զույգ աստղերի անհետացումը: Սկսվում է այս ֆենոմենի հետազոտությունը: