fbpx
Գլխավոր ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ 5 վնասակար սովորություն, որոնք բացասաբար են ազդում ձեր կյանքի վրա

5 վնասակար սովորություն, որոնք բացասաբար են ազդում ձեր կյանքի վրա

Յուրաքանչյուր մարդ իր ամենօրյա կյանքում հետևում է որոշակի սովորությունների: Շատ հաճախ մենք նույնիսկ չենք էլ նկատում, որ ամեն օր կատարում ենք նույն գործողությունները: Սակայն հենց դրանք են որոշիչ մեր գործողությունների և մտքերի համար: Այդ սովորություններից ոչ բոլորն են օգտակար: Դրանցից շատերը խանգարում են մեզ հասնել նպատակներին և կառուցել երջանիկ կյանք: Հենց այդպիսի վնասակար սովորությունների մասին էլ կպատմենք ներքևում:

1. Դուք չեք կատարում ինքներդ ձեզ տրված խոստումը

Բոլորն էլ գիտեն մտերիմներին, ընկերներին, կոլեգաներին տրված խոստման կարևորության մասին: Ընդորում շատերը նույն ժամանակ այդքան լուրջ չեն վերաբերվում խոստումներին, որոնք տվել են իրենք իրենց: Մենք մեր առջև դնում ենք հստակ նպատակ, օրինակ, դուրս գալ առավոտյան վազելու, հրաժարվել քաղցրից, զբաղվել ինքնակրթությամբ, սովորել որևէ օտար լեզու: Բայց անցնում է ժամանակ, իսկ տրված խոսքը մենք այդպես էլ չենք պահում՝ հետաձգելով խոստումը անորոշ ժամանակով: Երբ մենք ինքներս մեզ այդպիսի խոստում ենք տալիս՝ մենք ապրում ենք էթմոցիոնալ վերելք, կարծես թե մենք արդեն հասել ենք դրված նպատակին: Այդ պատճառով էլ շատերի համար դժվար է սովորական խոստումից հետո շարժվել առաջ: Հրաշալի տարբերակ նպատակի իրագործման համար ինքդ քեզ մոտիվացնելու համար՝ ընտրել պարգև, որը կարող եք ստանալ միայն ճանապարհի վերջում:

2. Զարթուցիչի զանգից հետո դուք այն հետաձգում եք ավելի ուշ ժամի

Հետաձգելով արթնանալու պահը, դուք շահում եք քնի ևս 5 րոպե, սակայն նույն պահին պարտվում եք օրվա առաջին մարտում: Սկսելով օրը պարտությամբ, դուք հոգեբանորեն տրամադրվում եք նրան, որ օրը կարող է անցնել նույնքան անհաջող: Եթե դուք պարբերաբար արթնանում եք միայն ճաշից առաջ, ապա իմացեք, որ շատ հաճախ այդպիսի քնին հաջորդում է թուլությունն ու ապատիան: Այդ պատճառով շատ կարևոր է ձևավորել վաղ արթնանալու սովորություն, որովհետև առավոտյան մեր ուղեղն աշխատում է առավել արդյունավետ:

3. Քնից առաջ մտնում եք սոցիալական ցանցեր կամ ուղղակի օգտվում եք սմարթֆոնից

Այդպիսի վնասակար սովորությունը բացասաբար է ազդում քնի որակի և ինքնազգացողության վրա: Սմարթֆոնը լուսարձակում է՝ խանգարելով մեր օրգանիզմում քնի համար պատասխանատու հորմոնի՝ մելատոնինի արտադրմանը: Սմարթֆոնից օգտվելու ևս մեկ վնասակար արդյունք՝ տեսողության վատթարացում: Այդ բացասական ազդեցությունը փոքրացնելու համար, խորհուրդ է տրվում՝ քնելուց մի քանի ժամ առաջ հեռախոսը հեռու տեղ դնել: Օրինակ այդ ժամանակը կարող եք օգտագործել զբոսանքի, հարազատների հետ զրուցելու կամ գիրք կարդալու վրա:

4. Դուք մեղադրում եք ձեզ նախկին սխալների համար

Յուրաքանչյուր մարդ, թեկուզ մեկ անգամ կյանքում, ափսոսացել է նախկինում գործած սխալների համար: Սակայն վերաբերմունքը սեփական մտածելակերպին և վարքագծին՝ որոշիչ է մեր ապագա կյանքի համար: Կորցրած հնարավորությունների, սխալների մասին անընդհատ մտքերը խանգարում են կենտրոնանալ ներկայիս վրա: Դադարեք ափսոսալ անցյալի համար՝ այն այլևս ետ չես բերի: Բայց դուք կարող եք ներդնել ձեր բոլոր ջանքերը, որպեսզի կրկին չկրկնեք նախկին սխալները:

5. Դուք համաձայնվում եք յուրաքանչյուր առաջարկի հետ

Շատ մարդկանց ամենաուժեղ վախերից մեկն է՝ հաջողության սեփական հնարավորությունը կորցնելու, ինչ-որ կարևոր բան չնկատելու վախը: Դա բերում է նրան, որ մենք անմիջապես համաձայնվում ենք յուրաքանչյուր առաջարկին: Բնական է, որ ռիսկն ու հետաքրքիր հնարավորությունների նկատմամբ բաց լինելը կարող են բերել հսկայական նպատակների և նվիրական ցանկությունների իրագործման: Սակայն կարևոր է կարողանալ ճիշտ բաշխել սեփական ժամանակը և էներգիան: Արեք այն, ինչ պետք է հենց ձեզ, այլ ոչ թե կողմնակի մարդկանց:

կարդացեք նաև

Կենդանակերպի 3 նշան, որոնք, անշուշտ, հաջողակ կլինեն այս տարի

Կան Կենդանակերպի երեք նշան, որոնց համար 2020 թվականը կդառնա հիմնականում ճակատագրական: Ահա Նրանք. 1. Երկվորյակներ 2020 թվականին Երկվորյակները կունենան կենսունակության և մոտիվացիայի անհավանական աճ: Այս նշանի ներկայացուցիչները...

Աշխարհագրության ԹԵՍՏ․ Մարդկանց միայն 7%-ն է կարողանում անցնել այս թեստը

Մոլորակի բնակչության 93%-ը մակերեսային գիտելիքներ ունի աշխարհագրությունից: Նրանց համար հաստատ դժվար կլինի անցնել այս թեստը գերազանց արդյունքով: Որովհետև այս թեստը կարող են հաղթահարել միայն...

«Աստծուն պետք է փնտրես միայն քո սրտում, որովհետև ուրիշ այլ տեղում նրան հնարավոր չէ գտնել». արաբական 15 իմաստություն, որ կսովորեցնեն կյանքի ու պայքարի գաղտնիքները

Արաբական իմաստությունը կարող է ոգեշնչել շատերին։ Առաջարկում ենք ծանոթանալ արաբական հայտնի 15 իմաստություններին, որոնք ունակ են մարդկայինը արթնացնել յուրաքանչյուրի ներսում սովորեցնել կյանքի ու պայքարի...

Բազմագիտակության ԹԵՍՏ: Դուք իրո՞ք ամենագետ եք

Այս բազմագիտակության թեստը կարող է անակնկալի բերել նույնիսկ ամենագիտակ մարդուն: Փորձեք ճիշտ պատասխանել թեստի բոլոր հարցերին, որոնք բոլորովին էլ հեշտերից չեն․․․ Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք...

Բարությունը պահանջում է խելք. Ինչու՞ են լավ մարդիկ բոլորից խելացի

Չարամտությունը անհեռատեսների ճակատագիրն է: Եթե ​​կարծում եք, որ «բարի» նշանակում է «միամիտ», սխալվում եք: Փորձագետների կարծիքով , բարությունը ինտելեկտի հիմնական հատկանիշներից մեկն է: Այլ խոսքերով՝ լավ...