fbpx

«Եթե քո խոսքերն ավելի հետաքրքիր չեն, քան լռությունը` լռիր». մեջբերումներ Բեռնար Վերբերից

Չես կարող աղի համը բացատրել նրան, ով ճաշակել է միայն շաքար։

Մեջբերումներ ․․․

Ֆրանսիացի գրող Բեռնար Վերբերը մեծ աղմուկ բարձրացրեց իր ստեղծագործություններով, որոնցում նա բոլորովին ոչ ստանդարտ կերպով վերաիմաստավորում է մարդկության պատմությունը։

Վերբերի վեպերը համատեղում են ֆանտազիան, միստիկան և խորը փիլիսոփայությունը։ Նա գրում է մրջյունների, հրեշտակների, աստվածների, միջաստղային տարածության և քաղաքակրթության պատմության մասին։ Եվ նրա յուրաքանչյուր գիրք լուրջ մտորումների է առիթ է տալիս։

Առաջարկում ենք ֆրանսիացի գիտաֆանտաստիկ գրողի մեջբերումների ընտրանի, որը կխրախուսի կյանքին նայել տարբեր տեսանկյուններից:

  • Սիրեք ձեր թշնամիներին: Սա նրանց նյարդերի վրա խաղալու լավագույն միջոցն է։
  • Երեխայի ծնվելուց անմիջապես առաջ հրեշտակը սեղմում է մատը նրա շուրթերին և շշնջում. «Մոռացիր քո բոլոր նախորդ կյանքերը: Դրանց մասին հիշողությունները չպետք է խոչընդոտ հանդիսանան քո ներկայիս կյանքի համար»: Իսկ նորածնի վերին շրթունքի վերևում մնում է ակոս։
  • Մեկ տարվա գինը պարզելու համար հարցրեք քննությունից տապալված ուսանողին:
    Ամսվա գինը իմանալու համար հարցրեք վաղաժամ ծննդաբերած մորը:
    Շաբաթվա գնի համար հարցրեք շաբաթականի խմբագրին:
    Մեկ ժամի գինը իմանալու համար հարցրու սիրահարվածին, ով սպասում է իր սիրելիին:
    Մեկ րոպեի արժեքը իմանալու համար հարցրեք գնացքից ուշացողին:
    Մեկ վայրկյանի արժեքը պարզելու համար հարցրեք մեկին, ով կորցրել է իր սիրելիին ավտովթարի հետևանքով:
    Վայրկյանի հազարերորդականի համար հարցրեք Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակրին:
  • Մարդիկ չեն ցանկանում ստեղծել իրենց երջանկությունը, նրանք միայն ցանկանում են նվազեցնել դժբախտությունը:
  • Չես կարող աղի համը բացատրել նրան, ով միայն շաքար է ճաշակել։
  • Իսկական սերը ոչ թե մարմինների, այլ հոգիների միջև է:
  • Ամեն ինչ դարձել է մեկանգամյա օգտագործման՝ պատառաքաղները, գրիչները, հագուստները, տեսախցիկները, մեքենաները, և դուք ինքներդ, չնկատելով դա, նույնպես դառնում եք մեկանգամյա օգտագործման։
  • Տղամարդկանց այնքան հեշտ է մանիպուլյացիայի ենթարկել: Բավական է, որ կինը անկախ լինի նրանցից, որպեսզի նրանք ցանկանան կախված լինել նրանից։
  • Լռի՛ր: Նայիր աստղերին և գնահատիր այն փաստը, որ դու ապրում ես։
  • Կատարյալ կնոջ խնդիրն է լինել մայր, սիրեկան, մարտիկ և նախաձեռնող: Այդժամ կարելի է ասել, որ արքայադուստրը դարձել է թագուհի։ Կատարյալ տղամարդու խնդիրն է լինել և՛ հողագործ, և՛ քոչվոր, և՛ շինարար, և՛ մարտիկ: Այդժամ կարելի է ասել, որ արքայազնը դարձավ թագավոր։ Եվ երբ կատարյալ թագավորը հանդիպում է կատարյալ թագուհու, ինչ-որ կախարդական բան է տեղի ունենում: Կա և՛ կիրք, և՛ երկարաժամկետ հարաբերություններ։ Միայն թե դա հազվադեպ է պատահում:

Կարդացեք նաև՝ «Կյանքը նման է սոխի. շերտ առ շերտ մաքրում ես, և վերջում տեսնում ես, որ ներսում ոչինչ չկա»: Խորիմաստ մեջբերումներ կյանքի մասին

  • Հումորն ու սերը ամենահզոր ցավազրկողներից երկուսն են:
  • 2 տարեկանում հաջողությունը՝ տաբատիդ մեջ չմիզելն է։
    3 տարեկանում հաջողությունը՝ ատամներով լի բերան ունենալն է։
    12 տարեկանում հաջողությունը՝ լինել շրջապատված ընկերներով:
    18 տարեկանում հաջողությունը՝ մեքենա վարելն է:
    20 տարեկանում հաջողությունը՝ լավ սեքսն է:
    35 տարեկանում հաջողությունը՝ շատ փող աշխատելն է:
    60 տարեկանում հաջողությունը՝ լավ սեքսն է:
    70 տարեկանում հաջողությունը՝ մեքենա վարելն է:
    75 տարեկանում հաջողությունը՝ լինել շրջապատված ընկերներով:
    80 տարեկանում հաջողությունը՝ ատամներով լի բերան ունենալն է:
    85 տարեկանում հաջողությունը՝ տաբատիդ մեջ չմիզելն է:
  • Միշտ հսկայական տարբերություն կլինի նրանց միջև, ովքեր հարցնում են՝ «Ինչո՞ւ չի ստացվում», և նրանց միջև, ովքեր հարցնում են «Ինչպե՞ս անել, որ ստացվի»:
  • Ճիշտ ճանապարհը գտնելու համար նախ պետք է մոլորվել։
  • Կյանքում միշտ կա ընտրություն: Գործիր կամ փախիր: Ներիր կամ վրեժխնդիր եղիր: Սիրիր կամ ատիր: Բայց միայն պարապ մի՛ եղիր։
  • Յուրաքանչյուր ոք, ով հարց է տալիս, ռիսկի է դիմում հինգ րոպեով հիմար երևալ: Իսկ նա, ով հարց չի տալիս՝ ցմահ հիմար կմնա։
  • Կարելի է ինչի վրա ասես՝ ծիծաղել, բայց ոչ ում հետ պատահի:
  • Կյանքում մենք բախվում ենք միայն այն խնդիրների հետ, որոնք կարող ենք լուծել։
  • Ինչո՞ւ Աստված նախ ստեղծեց տղամարդուն, իսկ հետո կնոջը: Որովհետև գլուխգործոց ստեղծելու համար անհրաժեշտ է էսքիզ:
  • Կյանքը հրաշալի է: Մի հավատացեք ասեկոսեներին: Կյանքը հրաշալի է: Կյանքը փորձարկված արտադրանք է, որն օգտագործվում է 70 միլիարդ մարդու կողմից երեք միլիոն տարի շարունակ: Սա ապացուցում է նրա կատարյալ որակը:
  • Կամ գուցե սերը այն չէ, երբ մարդիկ նայում են նույն ուղղությամբ, այլ այն է, երբ փակում են աչքերը և միևնույնն է տեսնում են միմյանց:
  • Ոչ մեկին չսիրելով՝ մարդիկ սովորել են ձևացնել, թե սիրում են բոլորին։
  • Եթե ​​քո խոսքերն ավելի հետաքրքիր չեն, քան լռությունը, լռիր:
  • Ամեն ինչ պետք է արվի ժամանակին։ Երեկ շատ շուտ էր, վաղը շատ ուշ կլինի:
  • Մյուսները պարզապես քո արտացոլումն են: Դու չես կարող սիրել կամ ատել այն, ինչ կա ուրիշների մեջ, եթե այն չի արտացոլում ձեր սեփական որակները:
  • Կյանքը ստեղծում է շրջանակը, իսկ դու նկարում ես նկարը: Եթե ​​դու չես ստանձնում նկար նկարելու պատասխանատվությունը, ապա ուրիշները կնկարեն այն ձեր փոխարեն։
  • Բոլոր պատասխանները ձեր մեջ են: Դուք գիտեք ավելին, քան այն, ինչ գրված է գրքերում: Բայց սա հիշելու համար հարկավոր է գրքեր կարդալ, նայել ինքներդ ձեզ, լսել ինքներդ ձեզ և վստահել ինքներդ ձեզ:

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 7 assessment, среднее 3.71 из 5 )
MediaMag
«Եթե քո խոսքերն ավելի հետաքրքիր չեն, քան լռությունը` լռիր». մեջբերումներ Բեռնար Վերբերից
ԹԵՍՏ․ Հիշողության և ընդհանուր գիտելիքների ստուգում: Հետաքրքիր հարցեր